author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ Միջազգային Կարիտասի Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականություն

  • Նպատակ

Կարիտասը ճանաչում է երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանված լինելու իրավունքը՝ անկախ նրանց սեռից, ռասայական և մշակութային պատկանելությունից և հաշմանդամության տեսակից: Կարիտասը գիտակցում է երեխաների և խոցելի չափահաս անձանց հետ աշխատանքի հնարավոր վտանգները, ինչպես նաև շահառուների՝ իրենց հետ աշխատող անձնակազմի կողմից բռնության և շահագործման ենթարկվելու ռիսկերը։

Կարիտասը կոչված է ստեղծելու և պահպանելու այնպիսի միջավայր, որտեղ խրախուսվում են կազմակերպության հիմնարար արժեքները և կանխարգելվում մարդկանց նկատմամբ բռնության և շահագործման դեպքերը: Կարիտասի անձնակազմը[1] և գործընկերները[2] պարտավոր են հարգել բոլոր անձանց արժանապատվությունը՝ մշտապես դրսևորելով անձնային և մասնագիտական բարձր որակներ:

Բազային (կապսուլային) հագուստի հավաքածուի էսքիզների ընտրության  մրցույթի հրավեր

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնագիտացված կրթական հաստատությունների ստեղծագործական վառ երևակայությամբ ուսանողներին և շրջանավարտներին մասնակցելու Բազային (Կապսուլային)* հավաքածուի էսքիզների ընտրության մրցույթին։

Բաց մրցույթը (այսուհետ`մրցույթ) նպատակ ունի գտնել և խթանել երիտասարդ, տաղանդավոր նորաձևության դիզայներների: Մրցույթը հնարավորություն է տալիս փորձառու և սկսնակ դիզայներներին իրենց ուժերը փորձելու, և իրենց  Բազային (Կապսուլային)  հավաքածուները իրավասու ժյուրիին և լայն հասարակությանը ցուցադրելու:

 Մասնակիցներին ներկայացվող պահանջներ․
Մրցույթի մասնակից կարող է դառնալ հետաքրքրված յուրաքանչյուր անձ:

 

Դիմումի պահանջներ․
Մասնակցության հայտը /փաթեթը/ պետք է պարունակի՝

  • 12 մոդելներից  բաղկացած նոր՝ Բազային (Կապսուլային)  էսքիզների  հավաքածու,

Ուսումնական ծրագրին մասնակցելու հրավեր

Ծրագրին մասնակցության գրանցում

(վերջնաժամկետ՝ 30.11.2021թ.)

 «Տրավմաթերապիա կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում. պատերազմի հետևանքների հետ աշխատող մասնագետների հզորացում՝ փորձի փոխանակման, մեդիացիայի և սուպերվիզիայի միջոցով» ծրագիր

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար հրավիրվում են հոգեբաններ, տրավմաթերապևտներ, սոցիալական աշխատողներ և կամավորներ, ովքեր աշխատում են Արցախի ռազմական հակամարտության հետևանքով տուժած բնակչության հետ։

Ծրագիրն ուղղված է մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ մեդիացիայի, ընտանեկան բռնության կանխարգելման, հուզական այրման և կլինիկական սուպերվիզիայի ոլորտում առկա և հեռավար դասընթացների, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով:

 

Ծրագրի մասին

Արցախում ձգձգվող ռազմական հակամարտությունը լուրջ փորձություն է հայ հասարակության համար:

Վարվեցողության կանոններ՝ Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպությունների աշխատակազմի համար

                                           Կյանքի կոչենք մեր արժեքները

Սույն Վարվեցողության կանոնները սահմանում են վարվեցողության և վարքագծի կանոնները, որոնց պետք է հետևեն Կարիտասի բոլոր աշխատակիցները: Այն բխում է Կարիտասի Էթիկայի կանոններից և սերտորեն կապված է դրա հետ, նախանշում է Կարիտասի հիմնական արժեքներն ու կազմակերպական գործելակերպերը:

Անձինք, որոնք հոգ են տանում կարիքավորների մասին, պետք է, առաջին հերթին,  լինեն մասնագիտորեն պատրաստված, հիմնարար գիտելիքներ ունենան, թե ինչ և ինչպես անել և պետք է նվիրված լինեն շարունակական խնամատարության գործին: Այնուամենայնիվ, թեև մասնագիտական համապատասխանությունը հիմնարար պահանջ է, սակայն բավարար չէ: Մենք գործ ունենք մարդկային էակների հետ, իսկ մարդկային էակների կարիքներն ավելի են,

Հայկական Կարիտասի բողոքների վարման մեխանիզմի քաղաքականությունը և գործընթացը

Մաս առաջին. Բողոքների վարման քաղաքականությունը

  • Ներածություն

Հայկական Կարիտասի՝ որպես Կաթողիկէ Եկեղեցու առանցքային կազմակերպության, տեսլականը, առաքելությունը և արժեքներն արտահայտում են մեր համոզմունքն ու հանձնառությունը՝ ունենալու մի աշխարհ, որտեղ յուրաքանյուր անհատի իրավունքներն ու արժանապատվությունը հարգված են: Համոզվելու համար, որ Հայկական Կարիտասն ամբողջովին հաշվետու է իր աշխատանքի հետ առնչվող բոլոր մարդկանցառջև, Հայկական Կարիտասի աշխատակազմը հետևում է Միջագային Կարիտասի Էթիկայի կանոններին և Վարվեցողության կանոններին: Մենք վստահեցնում ենք, որ այն մարդիկ, ում մենք ծառայում ենք և ուղեկցում ենք՝ համայնքները, գործընկերները, կամավորականները և կազմակերպության անձնակազմը, ունեն հնարավորություն արտահայտվելու ցանկացած նկատելի թերությունների, մտահոգությունների և սխալ վարմունքի մասին՝ համապատասխան,