Ծրագրի տևողությունը՝ 01․12․2020 – ընթացիկ

Շահառուների թիվը՝ 1115

Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցներըորոնք ընդգրկված են Հայկական Կարիտասի այլ նախագծերումԱյդ թվում՝

120 տարեց- Գյումրիի «Տնային խնամք տարեցների համար»,

50   տարեց- Գյումրիի « Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

200 տարեց- «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոնի աջակցող ծրագիր»

80 տարեց-Վանաձորի «Տնային խնամքի տարեցների համար»

50 հաշմանդամություն ունեցող տարեց-Տաշիրի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

55 հաշմանդամություն ունեցող տարեց-Գավառի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

60 հաշմանդամություն ունեցող տարեց-Արտաշատի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

500 անապահով ընտանիքներ

 

Շահառուներն ընտրվել են հետևյալ չափանիշների համաձայն.

  • Աղքատության ցածր,մակարդակ
  • Առողջական բազմակի խնդիրներ
  • Միայնակ
  • Հաշմանդամություն
  • Սոցիալական վատ պայմաններ
  • Բնակարանային վատ պայմաններ.ժամանակավոր կացարաններ

Նախապատմություն 

«Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում վճարվում են շահառուների ջեռուցման վարձերը: Ծրագրում հիմնականում ընդգրկված էն Գյումրու, Վանաձորի և Գավառի «Տնային խնամք ծերերի համար», ինչպես նաեւ Գյումրու եւ Տաշիրի տարեցների ցերեկային կենտրոնների տարեց, հիվանդ եւ կարիքավոր շահառուները:

Նախորդ տարիների փորձից ելնելով, «Հայկական Կարիտաս»-ը մշակել է մի մոտեցում, որը աշխատակազմին հնարավորություն է տալիս արագ կերպով արձագանքել եւ առավելագույնս ճշգրիտ ու արդարացի մոտեցում ունենալ շահառուների նկատմամբ: Նախնական հետազոտության արդյունքում բացահայտվում է կարիքը, թե ինչ միջոցով է շահառուն ջեռուցում տունը: Գերակշռող մասը օգտագործել է կամ էլեկտրականություն, կամ գազ: Այնուհետեւ նախապես որոշված գումարը փոխանցվել է շահառուի գազի կամ լույսի հաշվեհամարի վրա: Ոմանք նախընտրում են նույն արժեքին համապատասխան փայտ, քանի որ չունեն ոչ գազի եւ ոչ էլ էլեկտրականության մատակարարում:

Ծրագիրը նաեւ նպաստում է տեղական դրամահավաքի մշակույթի զարգացմանը`բարձրացնելով տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը շահառուների աջակցության հարցում:

Ծրագիրը նաեւ նպաստում է տարեցների խնդիրների վերաբերյալ տեղական եւ մարզային կառավարման մարմինների իրազեկության բարձրացմանը` մեծացնելով պետական եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը տվյալ խնդիրների լուծմանը:

Նպատակը՝

Հայաստանի երեք մարզերում /Շիրակ, Լոռի եւ Գեղարքունիք/ խթանել տարեցների բարեկեցությունը` բարձրացնելով տեղական կառավարման մարմինների եւ հասարակության պատասխանատվությունը տարեցների դժվարությունների հանդեպ ձմռան ամիսներին:

Խնդիրները՝

  1. Վառելափայտի տրամադրում այն ընտանիքներին, ովքեր չեն կարող բնակարաները ջեռուցել էլեկտրականությամբ կամ գազով
  2. Աջակցեք ամենախոցելի ընտանիքներին (մոտ 700 շահառուն) իրենց գազի կամ էլեկտրաէներգիայի վճարները վճարելով`նրանց մեծ մասը էլեկտրական կամ գազի ջեռուցում ունենալու հնարավորություն չունեն և չեն կարողանա վճարել ջեռուցման համար վճարած իրենց հաշիվները
  3. Խոցելի ընտանիքներին դեղորայքի տրամադրում: Շատ անապահով ընտանիքներ ստիպված են եղել իրենց սահմանափակ միջոցները հատկացնել դեղամիջոցների ձեռքբերման համար և չեն կարող վճարել այլ ծախսեր
  4. Հիմնական սննդի և հիգիենիկ պարագաներԻ տրամադրում ժամանակավոր կացարաններում ապրող ամենախոցելի անձանց
  5. Էլեկտրական ջեռուցիչների տրամադրում ամենախոցելի 50 ընտանիքներին.

Գործընկերները: Renovabis 88 հազար €; CNEWA  12 հազար $; JTI  4 միլիոն ֏

Բյուջե՝ 110,500.00 $
Ծրագրի ղեկավար Գագիկ Տարասյան