Հայկական Կարիտասը, CRS-ի («Կաթոլիկ օգնության ծառայություններ») և USAID-ի («ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն») աջակցությամբ, մեկնարկել էր «Անմիջական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրն Արարատի մարզում։

Այս դժվարին իրավիճակին զուգահեռ, մենք փորձեցինք մեր ամբողջ ներուժով իրականացնել ծրագիրը և ուրախությամբ ենք տեղեկացնում, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ միչև դեկտեմբերի 8-ը ներառյալ (որը միայն բաշխման ժամանակահտվածն է հանդիսանում), մենք, Արարատի մարզի 34 համայնքում, հիգիենայի պարագաներից, տաք ծածկոցներից ու ըստ կարիքի մանկական ու մեծահասակի տակդիրներից կազմված մեր փաթեթների տրամադրումն ավարտեցինք։

Ընդհանուր առմամբ, մենք՝ Հայկական Կարիտասը, CRS-ի և USAID-ի աջակցությամբ, այս ընթացքում տրամադրել ենք 1040 փաթեթ, ծառայելով 884 ընտանիքի (3363 անձ)։

Տեղեկացնում ենք նաև, որ ընտրված համայնքներում բոլոր արցախցի ընտանիքներն են ստացել աջակցություն (համաձայն համայնքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվության)։ Ընթացքում, եթե, որոշ ընտանիքներ դուրս են մնացել, ապա մենք նորից հետ ենք վերադարձել տվյալ գյուղ և տրամադրել փաթեթ/ները։

Ծրագրի ողջ ընթացքում ցուցաբերած ամեն մի օգնությոն ներառված է այն էական գործոնների թվում, որը նպաստել է ծրագրի հաջող իրակնացմանը։

 

Ծրագիրն ընդհանուր առմամբ երկու ամիս տևողություն է ունեցել՝ հոկտեմբերի 14-դեկտեմբերի 14-ը։ Բաշխմանը նախորդել են կարևոր նախապատրաստական աշխատանքներ, ինչպիսիք են՝ կարիքի գնահատումներ համայքներում, լսելով անմիջապես տեղահանվածներից իրենց իսկ կարիքների մասին, հանդպումներ և քննարկումներ ունենալով համայնքապետերի և պետական կառավարման համակարգի մարզային ներկայացուցչության հետ։

 

,