author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1229 entries.

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ինժեների։ 

Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս

Տևողություն՝ 7 ամիս (3 ամիս փորձաշրջանով)

Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝ «Արձագանք հակամարտությունից տուժած ընտանիքներին Սյունիքում»

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 10, 2024թ․

 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել տնայցեր ծրագրի թիրախ համայնքներում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների գնահատման նպատակով, շահառուների հետ փոքր վերանորոգման պլանների, համապատասխան շինանյութի ցանկերի կազմում, աշխատուժի գնահատում, համապատասխան նախահաշիվների/հաշվարկների իրականացում;
  • Աջակցության տրամադրում շահառու ընտանիքներին՝ վերանորոգման գործողությունների իրականացման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման գործընթացում;

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Ծրագրի օգնական/ֆոնդհայթայթման պատասխանատուի «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրի համար։

Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է)

Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածությունը՝ 4 ժամ

 

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Ծրագրի ղեկավարի և աշխատակազմի հետ սերտ համագործակցությամբ առաջնորդել և իրականացնել ծրագրի ֆոնդահայթայթման բաղադրիչը;
  • Առաջնորդել ծրագրի ֆոնդահայթայթման պլանի մշակման գործընթացը;
  • Իրականացնել հավանական գործընկերների և դոնորների բացահայտում և ներգրավում՝ ներառյալ գործընկերների և դոնորների տվյալների բազաների կազմում, առկա դրամաշնորհների, քրաուդֆանդինգի հարթակների և սփյուռքի նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և պահպանում։
  • Հանդիպումների,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում  բուժքրոջ

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 2 ամիս որպես փոխարինող (երկարաձգման հնարավորությամբ)

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 25, 2024 թ․

Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ

Ծրագրի անվանումը՝  «Տնային խնամք միայնակ տարեցներին»

Բուժքրոջ պարտականություններ

  • Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ
  • Ծերերի համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիրի ստեղծում և իրականացում
  • Ծերերի առողջության պարբերական մշտադիտարկում
  • Սերտ համագործակցություն Առողջության առաջնային պահպանման  տարածքային կենտրոնների, հիվանդանոցների հետ
  • Արագ արձագանք շահառուների մոտ առաջացած առողջապահական խնդիրներին
  • Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն
  • Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
  • Հոգատար վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • Բարեխիղճ և սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրին։

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՖԻՆԱՆԱՍԿԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում  հայատարարում է  Գնանշման հայտ-հարցում ֆինանսկան աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության:

 

Վայրը՝ ք․ Գյումրի

Դիմելու վերջնաժամկետ՝  19.02.2024թ

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

«Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին

Երեխաների խնամքի մեծ հաստատությունների լուծարման ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն

Ծրագրի տևողությունը՝ 01.05.2021-01.05.2024

Վայրը՝ ք. Վանաձոր

Շահառուների թիվը՝ մինչև 10 երեխա և նրանց ընտանիքներ

Նպատակը՝

Նպաստել Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան ապահով և հոգատար  միջավայրում մեծանալու իրավունքի իրացմանը

Նկարագրություն`

Այն երեխաները, ովքեր չունեն կենսաբանական ընտանիքում ապրելու, որդեգրման, խնամակալության, խնամատարության հնարավորություններ հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս երեխաների համար ծրագիրը որպես որպես միջանկյալ լուծում  և որպես այլընտրանք խոշոր մանկատներին առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելը: