author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1348 entries.

Տեխնիկական առաջադրանք / Հաղորդակցման մասնագետ

Ծրագրի անվանում․ «ԱՐԱՄԱԶ․ ՍՏԶԶ(սոցիալական տնտեսության եվ զբաղվածության զարգացման)» ծրագիր

Պաշտոնի անվանում․ Հաղորդակցման մասնագետ

Պայմանագրի ձեւաչափ․ Խորհրդատվական

Ժամկետ․ 3 ամիս (Մարտ 3 – Հունիս 2, 2025)

Հաշվետու է․ Ծրագրի ղեկավարին

 

Նախապատմություն

«ԱՐԱՄԱԶԴ․ ՍՏԶԶ» ծրագրի նպատակն է խթանել կայուն սոցիալ-տնտեսական աճը Հայաստանի սահմանամերձ մարզերում (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ)՝ տեղական շահագրգիռ կողմերին հզորացնելու և սոցիալական տնտեսության նախաձեռնությունները զարգացնելու միջոցով։ Այն ուղղված է բարձրացնելու զբաղվածության մակարդակը և ստեղծելու կայուն տնտեսական հնարավորություններ միջոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և սոցիալական տնտեսության ձեռնարկությունների հիմնադրման միջոցով։ Ծրագրի հատուկ նպատակներն են՝ նպաստել սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացմանը թիրախ համայնքներում,

Տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի 2024 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի 2024 թվականի տարեկան ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը, «Հայկական Կարիտաս»-ի տնօրեն Գագիկ Տարասյանը, Կազմակերպական զարգացման պատասխանատու Անահիտ Գևորգյանը, ինստիտուցիոնալ զարգացման պատասխանատուները, ֆինանսական բաժնի և ծրագրերի ղեկավարները:

 

Մինչ տարվա ձեռքբերումների, բացթողումների և գալիք մարտահրավերների մասին խոսելը, Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը ներկաներին փոխանցեց «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանի երախտագիտությունն ու Հայրական օրհնությունը «Հայկական Կարիտաս»-ի աշխատակազմին:

 

«Ուզում եմ ոչ միայն խոսենք արդյունքների մասին, այլ նաև փոխանցեմ Հոգևոր Տիրոջ ողջույններն ու երախտագիտությունը:

ԱՈՒԴԻՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ToR)

Ծրագրի անվանումը«Տնային խնամք միայնակ տարեցներին»

Ներքին ծրագրի կոդը․ 520/ HLE24-26 (P.301-2023-003)

Ծրագրի տևողությունը․ 2024-2026 (աուդիտի ենթակա ժամանակահատված՝ 13 ամիս)

Ֆինանսավորող գործընկերներ․ Կարիտաս Իսպանիա և Կարիտաս Գերմանիա

Իրականացնող գործընկեր․ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ

Վայր․ Գյումրի և Վանաձոր

Հաշվետվության արժույթը․ ՀՀ դրամ (AMD) և եվրո (EUR)

 

1․ Աուդիտի նպատակը
Աուդիտի նպատակն է անկախ ստուգման միջոցով հաստատել հետևյալը․

  1. Ծրագրի ֆինանսական միջոցներն օգտագործվել են համաձայն ծրագրի պայմանագրերի,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում բուժքրոջ աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 8:30-17:30)

 

Բուժքրոջ պարտականություններն են՝

  • Տարեցների տնային խնամք՝ «Հայկական Կարիտասի» տարեցների խնամքի մոդելներին և պետական չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես՝
  • Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ
  • Տարեցների համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիր իրականացում
  • Տարեցների առողջության պարբերական մոնիտորինգ
  • Սերտ համագործակցություն թաղամասային պոլիկլինիկաների, հիվանդանոցների հետ
  • Արագ արձագանք շահառուների մոտ առաջացած առողջապահական խնդիրներին
  • Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն
  • Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
  • Հոգատար և բարեխիղճ վերաբերմունք շահառուների նկատմամբ։
  • «Հայկական Կարիտասի» մշակած մոդուլներին և ուսումնական նյութերին համապատասխան Տարեցների բուժքույրական խնամքի վերաբերյալ դասընթացների իրականացում։

 

Աշխատանքի հայտարարություն

Ծրագիր՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)»

Փորձագետ ՝ հեշտ ընթերցվող փաստաթղթեր պատրաստելու համար։

 

Այս առաջադրանքի նպատակն է ներգրավել փորձագետ ՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար հեշտ ընթերցվող փաստաթղթեր պատրաստելու համար;

Առաջադրանքի շրջանակներում  փորձագետը պետք է մշակի    կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի համար նախատեսված գործելակարգի և կազմակերպչական աշխատանքների  ձեռնարկի հեշտ ընթերցվող տարբերակները։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել հավելված 1-ում   ներկայացվող պահանջներին համապատասխան փաստաթղթերը մինչև դեկտեմբերի  20՝ վերնագրում նշելով “Easy To Read Expert” Գայանե Նորիկյանին g.norikyan@caritas.am (in cc to Էլիզաբեթ Հոուն: