author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1361 entries.

Աշխատանքի հնարավորություն հոգեբանի թափուր հաստիքի համար

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե շուրջօրյա խնամք և աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրում հոգեբանի թափուր հաստիքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Զբաղվածությունը՝ քառորդ դրույք, 25%
Տևողությունը՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվար 18, 2025թ․

 

Հիմնական պարտականություն

Իրականացնել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ծնողների հոգեբանական աջակցություն, մասնավորապես ՝

  • հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծրագրի շահառուներին
  • շահառուների անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչների մշակում և ժամկետների սահմանում,

Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Կաթոլիկ օգնության ծառայությունների» հետ համատեղ հայտարարում է

Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

ներքոնշյալ աշխատանքների կատարման նպատակով ծառայություններ մատուցողների ընտրության համար

Փաթեթ 1. Նախագծային փաստաթղթերի պատրաստում

Փաթեթ 2. Վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն

Փաթեթ 3. Վերակառուցման/շինարարական աշխատանքներ

 

Արտաշատ համայնքում գտնվող շենքի հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից համատեղ իրականացվող Հայաստանում շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում։

Վերոնշյալ գործունեության մրցութային գործընթացը բաղկացած է երկու փուլից:

ԱՈՒԴԻՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ToR)

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է (այսուհետ` «Կազմակերպություն») 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների  աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին»  և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն:

 

Աուդիտ  իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝

  • Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում:
  • Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ:
  • Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ոչ առևտրային կազմակերպությունների աուդիտի մասնակցության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և նրա մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» (ՀՕ-283-Ն) ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն Հայաստանի աուդիտորների և փորձագետ-հաշվապահների պալատի կողմից վարվող աուդիտորական կազմակերպությունների,

ԱՈՒԴԻՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ToR)

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է (այսուհետ` «Կազմակերպություն») 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ   և նույն ամսաթվին ավարտված տարվա հատուկ նշանակության ֆինանսական հաշվետվությունների, որոնք ներառում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվության 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված տվյալները, ինչպես նաև հատուկ նշանակության ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների տարեկան աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն: Աուդիտի անցկացման և եզրակացության ներկայացման վերջնաժամկետն է 15042025թ

 

Աուդիտ  իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝

  • Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների,

Ձեռնարկի մշակում

Տեխնիկական Առաջադրանք

Ձեռնարկի մշակում «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով

 

1․ Հիմնավորում

Բնակչության ծերացման հետ մեկտեղ աճում է տարեցների որակյալ խնամքի ծառայությունների պահանջարկը։ Որպեսզի բուժքույրերը կարողանան ապահովել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, մշակվում է «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով ձեռնարկ։ Ձեռնարկը կծառայի որպես հիմնական նյութ՝ բուժքույրերի վերապատրաստման ընթացքում և որպես ուղեցույց՝ տարեցների խնամքով զբաղվող բուժքույրերի համար։

 

2․ Նպատակներ

Առաջադրանքի հիմնական նպատակը՝ ներգրավել որակավորված մասնագետի՝ «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով համապարփակ, մանրամասն և մատչելի ձեռնարկ մշակելու համար։ Ձեռնարկը կծառայի 3-օրյա վերապատրաստման ծրագրին և կկիրառվի որպես ուղեցույց բուժքույրերի համար։