author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1348 entries.

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառում «Արժանապատիվ կյանք տարեցներին» ծրագրում սոցիալական աշխատողի աշխատանքի համար:

 

Վայրը՝ ք. Գավառ

Տևողությունը՝ 1 տարի, 3 ամիս փորձաշրջան

Դրույքաչափը՝ 0.5 դրույք

Աշխատանքի սկիզբը՝ 2025թ. հունվարի 3

Պարտականություններ

  • Բացահայտել դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին,
  • Կատարել տունայց՝ տարեցների կարիքների գնահատման նպատակով
  • Ընդունել Միասնական Սոցիալական Ծառայության կողմից ուղղորդված տարեցներին
  • Սկսել դեպքի վարում՝ հավաքագրելով անհրաժեշտ փաստաթղթեր(անձնագրային տվյալներ, տեղեկատվություն կենսաթոշակի, հաշմանդամության կարգի, սոցիալական նպաստների մասին)
  • Կազմել շահառուի համար անհատական սոցիալական պլան, կնքել սոցիալական ծառայությունների մատուցման պայմանագիր և սկսել ծառայությունների մատուցումը
  • Կազմել սոցիալական խնամողների և կամավորների ներգրավվածության ժամանակացույցը և համաձայնեցնել ծրագրի ղեկավարի/համակարգողի հետ
  • Կատարել նախատեսված տունայցեր և անցկացնել անհատական սոցիալական խորհրդատվություն շահառուների և նրանց շրջապատող անձանց հետ
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի ղեկավարին/համակարգողին
  • Արձագանքել շահառուների մոտ ի հայտ եկած խնդիրներին,

Մեզ հետ, մեր կողքին

«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները ոչ միայն ակտիվ մասնակցում են կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, այլ նաև իրենց գիտելիքներով, փորձով և ներաշխարհի փոփոխություններով կիսվում են այլ ուսանողների հետ: «Իմ հաջողված պատմությունը» խորագրի ներքո կներկայացնենք համագաղափարակիրների հույզերը և ապրումները՝ առ այն, թե ինչպես է ներառումը դարձել ապրելակերպ: Ստորև ներկայացնում ենք Մերիի հաջողված պատմությունը:

 

Հաջողության մասին պատմություններն ուժ ունեն ոգեշնչելու, դրդելու և մեզանից յուրաքանչյուրի մեջ լավագույնը բացահայտելու համար: Հաճախ ասում են, որ հաջողությունը հետքեր է թողնում, և դա, անշուշտ, ճիշտ է: Մեր կյանքում ունեցած հաջողություններից մենք կարող ենք վերցնել դժվարությամբ ձեռք բերված իմաստությունը և կիրառել:

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

Անվանում 14.12.2024 15.12.2024
Ժամանում 10:30  
Նախաճաշ 9.00
Ճաշ 13:00 13։00
Սուրճի ընդմիջում 10:30 և 16:00 11։00 և 16:30
Ընթրիք 19:00
Մեկնում              — 18:00

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ցանցի հետ զուգահեռ աշխատող արևային էլ․ կայանների տեղադրման  
 

Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն  հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի»
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 22.11.2024
Իրականացման վերջնաժամկետը` 20 օր
Քանակը` 2 շինություն
Տարածքը` Շիրակի մարզ

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն,

«Աջակցություն և հզորացում Վարդենիս համայնքի տեղահանված ընտանիքներին և երեխաներին»


Ծրագրի տևողությունը: 2024թ. հոկտեմբեր – 2025թ. փետրվար
Շահառուների թիվը: 150 ընտանիք / մոտ 600 անձ

Վայրը: Վարդենիս խոշորացված համայնք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան

 

Նպատակը
Բարելավել տեղահանված ընտանիքների և երեխաների կյանքի որակը՝ տրամադրելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ և հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց կայունությանը և ինտեգրմանը։

Նկարագրությունը
Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Վարդենիս համայնքի 150 տեղահանված ընտանիքներին։ Տրամադրվելու են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ։ Միաժամանակ կիրականացվեն երեխաների համար հոգեսոցիալական աջակցության ծրագրեր սահմանամերձ համայնքներում։ Տեղահանված անձանց իրավական խնդիրները լուծելու նպատակով կտրամադրվի նաև իրավաբանական խորհրդատվություն։