author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1318 entries.

Հուլիս ամսվա կամավոր 2017թ.

1Սույն թվականի Հուլիս ամսվա կամավոր է ճանաչվել Սեդա Պոպովան։

Սեդան 2011-2013թթ-ին եղել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր:

2013թ.-ից մինչ օրս հանդիսանում է Գյումրու «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի կամավոր:

Կամավորության սկզբնական շրջանում ակտիվորեն մասնակցել է միջոցառումների կազմակերպմանը, երեխաների հետ համատեղ իրականացրել է տարբեր համայնքային աշխատանքներ, օգնել կենտրոնի աշխատակիցներին ադմինիստրատիվ աշխատանքներում:

Ներկայումս խոհարարության խմբավարի հետ համատեղ վարում է խմբակը՝ երեխաներին տալով մասնագիտական մի շարք գիտելիքներ ու հմտություններ, օգնում է խոհանոցային աշխատանքներում և իրականցնում հետաքրքիր միջոցառումներ խմբակի շրջանակներում:

«Կամավորության սկզբում պարփակված էի. երեխաների հետ աշխատելու շնորհիվ ավելի շփվող մարդ դարձա:

Պարոն Միշել Դավուդյան

Պարոն Միշել Դավուդյանը «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Խորհրդի անդամ է:

Ծնվելով 1955թ-ին Ֆրանսիայում՝ Փարիզ քաղաքում, պրն. Դավուդյանը ավելի քան 30 տարի օժանդակել է «Ֆրանսիայում հայերի Սուրբ խաչի եպիսկոպոսության» եպիսկոպոս Գաբրոնյանին՝ որպես Խորհրդի անդամ եւ եպիսկոպոսության գանձապետ, մինչեւ 2012 թվականը, երբ որոշում է նվիրաբերել իր ժամանակի մեծ մասը Հայաստանին:

2000-2012թթ. ղեկավարել է «Լարոշֆուկո» Լազալյան կաթողիկէ դպրոցի խորհուրդը:

2014թ-ի դեկտեմբերի 7-ին Վարչական Խորհրդի նիստի ժամանակ պրն. Դավուդյանը, տիկ. Զ. Նաջարյանը, պրն. Վ. Եղիայանը եւ պրն. Ժ.Հաբիբյանը նշանակվեցին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի խորհրդի անդամներ: Միշելը ավելի քան 30 տարի աշխատել է ՏՏ ոլորտում եւ 1985 թվականին հիմնադրեց Groupe Infodis ընկերությունը:

Տիկին Զվարթ Նաջարյան

Տիկին Զվարթ Նաջարյանը «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնող հիմնադիրն է, խորհրդատուն եւ Խորհրդի անդամը:

Հայաստանում Կարիտասի գրասենյակի ստեղծման գործնական աշխատանքները սկսվեցին 1993թ-ին Կաթողիկէ օգնության ծառայություններ (CRS/ԿՕԾ) կազմակերպության կողմից, երբ Լիբանանում փակվեց նրանց գրասենյակը, որտեղ գրասենյակի տնօրեն տիկ. Նաջարյանը ԿՕԾ-ի կողմից նշանակվեց խորհրդատու / Հայաստանում Կարիտասի գրասենյակի ստեղծման դասընթացավար:

1994 թ. հոկտեմբերի 6-ին տիկ. Նաջարյանը եւ պրն. Ռոբերտ Քվինլանը Ժնեւի ԿՕԾ–ից այցելեցին Հայ կաթողիկէ առաջնորդարանը Գյումրիում՝ իմանալու Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրաստակամության աստիճանը ինչպես Կարիտասի ստեղծման, այնպես էլ օգնության եւ զարգացման գործունեության մեջ ներգրավվելու, ԿՕԾ-ից ստացված տեխնիկական օժանդակությունը, օգտագործելու ապագա ռեսուրսներ ` խթանելու աղքատների եւ տուժած բնակչության բարօրությունը այնպես,

ՀՀ Ազգային միգրացիոն ռազմավարություն (2017-2021)

2017 թվականի օգոստոսի 31-ին ընդունվեց ՀՀ Ազգային միգրացիոն ռազմավարությունը (2017-2021), որին հաջորդեց Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021): Ռազմավարությունը շարունակում է նախորդում ամրագրված ուղղությունները` միեւնույն ժամանակ հավելելով նոր եւ արդիական ուղղություններ: Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021) բաղկացած է 9 կետերից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթակետերի…

2017 թվականի օգոստոսի 31-ին ընդունվեց ՀՀ Ազգային միգրացիոն ռազմավարությունը (2017-2021), որին հաջորդեց Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021): Ռազմավարությունը շարունակում է նախորդում ամրագրված ուղղությունները` միեւնույն ժամանակ հավելելով նոր եւ արդիական ուղղություններ: Միջոցառումների ազգային ծրագիրը (2017-2021) բաղկացած է 9 կետերից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթակետերի: Առաջին կետը վերաբերում է կանոնավոր միգրացիային: Այս կետի նպատակն է բարելավել կանոնավոր միգրացիայի գործընթացները` ներառելով վիզաների բարելավումը,

Գյուղի դպրոցների եւ մանկապարտեզների կրթական պայմանների բարելավում

Գյուղի դպրոցների եւ մանկապարտեզների կրթական պայմանների բարելավում

Ծրագրի տեւողությունը` 01.03.2016 – 31.03.2016թթ. 

Շահառուների թիվը` Արեւիկի դպրոց -225, Արեւիկի մանկապարտեզ-60, Բյուրակնի դպրոց – 131, Հովունու դպրոց -76 

Շահառուների ընդհանուր թիվը` 492

Վայրը` Արեւիկ, Բյուրակն, Հովունի 

Նախապատմությունը՝
Կրթությունը առողջ եւ զարգացած հասարակության հիմքն է համարվում, ինչպես նաեւ հանդիսանում է կենսական կարևոր գործոն քաղաքացիական մշակույթի եւ ժողովրդավարական քաղաքականության համար։ Հայաստանում կրթության ոլորտը կառավարության կողմից դիտվում է (ընկալվում է) որպես երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման եւ դրա վերարտադրման հիմնական նախադրյալներից մեկը։

Հայաստանը հարուստ մշակութային եւ կրթական ժառանգություն ունեցող հինավուրց երկրներից մեկն է համարվում։ Սակայն անցած տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան հիմնարար փոփոխությունները՝ սոցիալ-տնտեսական կոշտ անցումները,