Հասարակական կազմակերպությունների միջազգային օրվա խորհրդով պայմանավորված, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, փետրվարի 27-ին ներկայացրեց Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
«Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրին մասնակցելու են մարզի 12 դպրոցներ և երիտասարդներ, ովքեր վերապատրաստվում են ծրագրերի շրջանակներում։ Ծրագրային թիմերը, հանդիպման ընթացքում, ներկայացրեցին մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքներն:
«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» և «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Ծրագրերը նպատակ ունեն ստեղծել առավել ներառական միջավայր դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստել և ուղղորդել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկա:Ծրագիր ընդգրկված դպրոցներն ինտերակտիվ ճանապարհով ներկայացրեցին առավել ներառական միջավայր ստեղծելու իրենց զարգացման պլաններն ու այն խնդիրները,


Գյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, 2018 թ-ի մայիսի 25-ին, Վանաձորում, առաջին անգամ մասնակցեց ՀՀ նախագահի մրցանակի՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի երեխաներ՝ ընդհանուր 12 խումբ՝ յուրաքանչյուրը 10 մասնակցով:











