Ռազմավարություն

«Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ Առաքելությունը Տեսլականը Ռազմավարական ուղղությունները Նպատակներն ու Խնդիրները                             2015-2016 թթ. համար ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՀայկական Կարիտասի առաքելությունն է. «Սիրով եւ սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերին` հարգելով յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը»: ՏԵՍԼԱԿԱՆՀայկական Կարիտասը ուժեղ եւ նշանակալի դերակատար է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության եւ սոցիալական պաշտպանության միավորման գործում: ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 1.

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն Ծրագրի տեւողությունը` 01.06.2008 – 31.12.2018թ.թ. թ.թ. Շահառուների թիվը` Բազմակի հաշմանդամություն ունեցող 60 երեխա Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի Նախապատմությունը` Հաշմանդամները կտրված եւ մեկուսացված են հասարակությունից, որովհետեւ նրանք ողջ ընտանիքի համար դիտարկվում են որպես բարդություն եւ թուլություն: Շատ դեպքերում ընտանիքի անդամներից մեկն է ստանձնում հաշմանդամ անհատի խնամքի պատասխանատվությունը: Ըստ «Հայկական Կարիտաս»-ի հետազոտությունների, բազմաթիվ հատուկ կարիքներով անձինք, հատկապես երեխաներ՝ զրկված են նորմալ կենսապայմաններից: Նրանք չեն ստանում սոցիալական ծառայություններ ո´չ պետական կառույցներից եւ ո´չ էլ այլ կազմակերպություններից եւ դատապարտված են մնալ մեկուսացված իրենց տներում:

Պատմություն

Հայկական Կարիտասի պատմությունը 1995թ. մայիսին Հայ Կաթողիկե Եկեղեցին Հ. Ներսես Արքպ. Տեր  Ներսեսյանի` Գյումրիում հաստատված Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկեների առաջնորդի նախաձեռնությամբ հիմնեց «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակը Շիրակի մարզում` Գյումրիում: 1996 թ.-ին վեց անդամներից ու նախագահից կազմված վարչական խորհուրդ ստեղծվեց, որի խնդիրն էր վերահսկել կազմակերպության ռազմավարության մշակումն ու իրագործումը: Կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից որպես տեղական հասարակական կազմակերպություն պաշտոնապես գրանցվեց 1997 թ.-ին և 1999 թ.-ից  անդամակցում է Միջազգային Կարիտասին: Այն անդամ է նաև Եվրոպական Կարիտասին ու ICMC կազմակերպությանը (Միջազգային կաթողիկե միգրացիոն հանձնախումբ): 2011թ.-ից մինչ օրս «Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր նախագահն է Հայաստանի,

Տնային խնամք միայնակ տարեցներին համընդհանուր ծրագիր

Ծրագրի տևողությունը 01.01.2002 — շարունակական Նպատակ Նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։ Շահառուներ 65 տարին լրացած միայնակ տարեցներ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք Տարածաշրջան Շիրակ, Գյումրի Լոռի, Վանաձոր Գեղարքունիք, Գավառ Արարատ, Արտաշատ   Ծառայություններ Սոցիալական աշխատանք Սոցիալական խնամք Առողջության առաջնային պահպանում Սոցիալական խորհրդատվություն եւ օգնություն Սննդի,