11Aug
11Aug
Խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգում Հայաստանի հյուսիսային շրջանում
Նախապատմություն`Ջրամատակարման ծրագրերի իրականացումը Հայկական Կարիտասի ռազմավարական ուղղություններից մեկն է եղել դեռ 1996 թվից: Խմելու ջրի բավարար ռեսուրսներ ունենալու պայմաններում էլ մինչ այսօր հազարավոր ընտանիքներ զուրկ են մաքուր և անհրաժեշտ քանակի ջուր ստանալու հնարավորությունից: Այս խնդրի հիմնական պատճառը քայքայված ջրագծերն են, որոնք կառուցվել են դեռ 1960-ական թվականներին և կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Քայքայված ջրագծերը մոտավորապես 50-60 տոկոս ջրային կորստի պատճառ են հանդիսանում և մարդիկ հնարավորություն չունեն լուծել բազմաթիվ առաջնային կարիքներ, որոնք կապված են խմելու ջրի հասանելիության հետ:Մոտավորապես նույն վիճակն է նաև ոռոգման ցանցերում,
11Aug
Ծխական Հասարակական Խորհուրդները Հյուսիսային Հայաստանում
Ծրագրի տեւողությունը` 01.06.2014 – 31.05.2017թթ.
Շահառուներ` Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի Լոռու մարզի հինգ գյուղերի ծխական առաջնորդները եւ կամավորները: Ծրագրի շահառուներն են հինգ գյուղերի ողջ բնակչության 75 % /միջինը 2500 մարդ/
Վայրը` Լոռու մարզ գյուղ Կաթնառատ, Կաթնաղբյուր, Պետրովկա, Սարատովկա, Բլագոդարնոյե
Նպատակը`
Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսում` հինգ գյուղերի սոցիալական պայմանների բարելավումը` խթանելով քրիստոնեական սոցիալական ուսուցումը ծխական առաջնորդների շրջանում, առաջացնելով վարքագծի փոփոխություն: Այսպիսով է, որ կխթանվի քրիստոնաբար տոգորված կամավորությունը համայնքում կամավորները կմոբիլիզացվեն, կինքնահաստատվեն,համայնքային զարգացմանը նպաստելու կարողություններ կունենան:
11Aug
Կայուն վերաինտեգրում կամավոր վերադարձից հետո
Ծրագրի տեւողությունը՝ 2006-ից մինչ այսօր
Շահառուների թիվը` 472 մարդ, 283 ընտանիք
Թիրախ խումբ` Բելգիայից կամավոր վերադարձածներ
Վայրը` ՀՀ ողջ տարածք
Նպատակը՝ Բելգիայից կամավոր վերադարձածներին օժանդակել Հայաստանում վերաինտեգրվելու հարցում:
Խնդիրները՝
Տրամադրել սոցիալական օժանդակություն, որպիսիք են.
Տան վարձ
Կոմունալ ծառայությունների վարձ
Կենցաղային տեխնիկա եւ կահույք
Շինարարական նյութեր
Հագուստ եւ սնունդ եւ այլն
Ապահովել դեղամիջոցներով եւ բժշկական ծառայություններով,
11Aug
setREVStartSize({c: 'rev_slider_32_2',rl:[1240,1024,778,480],el:[],gw:[600],gh:[400],type:'carousel',justify:'',layout:'fullwidth',mh:"0"});if (window.RS_MODULES!==undefined && window.RS_MODULES.modules!==undefined && window.RS_MODULES.modules["revslider322"]!==undefined) {window.RS_MODULES.modules["revslider322"].once = false;window.revapi32 = undefined;if (window.RS_MODULES.checkMinimal!==undefined) window.RS_MODULES.checkMinimal()}
Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող և կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար
Ծրագրի տեւողությունը` 01.10.2014 – 30.09.2016թ.թ.
թ.թ.
Վայրը` Շիրակի,Գեղարքունիկի մարզ և Երևան
Նպատակը`
Նպաստել կրթության, զբաղվածության և արժանապատիվ կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը` հաշմանդամություն ունեցող, կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար:
Գործողությունների նկարագրություն`
Ստեղծել հնարավորություն հաշմանդամություն ունեցող և կարիքավոր 200 երեխաների համար` ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ կամ ստանալ բարձրագույն կրթություն,








