11Aug
Միգրացիա եւ զարգացում I, II, III
Ծրագրի տեւողությունը` 03.2010թ.-ից- մինչ այսօր
Շահառուների թիվը`
ԵՄ-ից վերադարձողներ մինչ այսօր 484 անձ, 218 ընտանիք, մինչ 2019թ.-ը տարեկան հնարավորություն կա ընդունելու մոտ 70-80 վերադարձող ՀՀ քաղաքացի
Միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների գործազուրկ երիտասարդներ՝ 563 հավանական միգրանտներ (վերաորակավորման դասընթացներ եւ աշխատանքի տոնավաճառներ)
Իրազեկվածության բարձրացմանը միտված արշավներ միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների բնակիչների եւ տարբեր ուսումնական հաստատությունների 583 մասնակից- երիտասարդների համար
60 ԵՄ-ից վերադարձող, միգրացիոն բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների երիտասարդներ եւ սիրիահայեր՝ տրամադրված 60 անտոկոս փոխառություններ
Բարձր ռիսկայնություն ունեցող համայնքների մոտ 9000 բնակիչ՝ իրականացված 6 զարգացման ծրագրեր:








