«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Վանաձոր  Արտաշատ «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր Ծրագրի տեւողությունը` 01.03.2024 – 28.02.2027թթ. Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/   Նպատակը` Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

«Սաբինե». աջակցություն երեխաներին և երիտասարդներին

Երեխաների խնամքի մեծ հաստատությունների լուծարման ընթացքում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն Ծրագրի տևողությունը՝ 01.05.2021-01.05.2024 Վայրը՝ ք. Վանաձոր Շահառուների թիվը՝ մինչև 10 երեխա և նրանց ընտանիքներ Նպատակը՝ Նպաստել Լոռու մարզում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան ապահով և հոգատար  միջավայրում մեծանալու իրավունքի իրացմանը Նկարագրություն` Այն երեխաները, ովքեր չունեն կենսաբանական ընտանիքում ապրելու, որդեգրման, խնամակալության, խնամատարության հնարավորություններ հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս երեխաների համար ծրագիրը որպես որպես միջանկյալ լուծում  և որպես այլընտրանք խոշոր մանկատներին առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելը:

ՄԵԾԱՆԱԼ ԱՌՈՂՋ. հավասարակշռված սնուցում և զարգացման բարելավված հնարավորություններ երեխաների համար

Վայրը` Գյումրի, Ղազանչի, Սեպասար (Շիրակի մարզ) Տևողություն` 01.02.2020-01.02.2023 Շահառուներ` 198 երեխաներ և նրանց ընտանիքները «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն  կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու 2 մանկապարտեզներում՝ «Գյումրու մանկիկ»  ՀՈԱԿ և  «Մուշ» մանկական կենտրոն, Ղազանչի և Սեպասար գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում իրականացնում  է «Մեծանալ առողջ»  ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական ներգրավվածության խրախուսմանը: Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի 198 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովում:

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ Գյումրի եւ Տաշիր Վանաձոր եւ Գավառ Արտաշատ Դժվար իրավիճակներում ապրող երեխաների եւ նրանց ընտանիքների ընտանիքակենտրոն աջակցություն «Փոքրիկ Իշխան» / Գյումրի, Տաշիր Ծրագրի տեւողությունը` 01.01.2019 – 31.12.2022թթ. Շահառուների թիվը` 270 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Տաշիր / Լոռու մարզ/ Նպատակը` Նպաստել դժվարին իրավիճակներում ապրող երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության բարեփոխումներին:

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն Ծրագրի տեւողությունը` 01.06.2008 – 31.12.2018թ.թ. թ.թ. Շահառուների թիվը` Բազմակի հաշմանդամություն ունեցող 60 երեխա Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի Նախապատմությունը` Հաշմանդամները կտրված եւ մեկուսացված են հասարակությունից, որովհետեւ նրանք ողջ ընտանիքի համար դիտարկվում են որպես բարդություն եւ թուլություն: Շատ դեպքերում ընտանիքի անդամներից մեկն է ստանձնում հաշմանդամ անհատի խնամքի պատասխանատվությունը: Ըստ «Հայկական Կարիտաս»-ի հետազոտությունների, բազմաթիվ հատուկ կարիքներով անձինք, հատկապես երեխաներ՝ զրկված են նորմալ կենսապայմաններից: Նրանք չեն ստանում սոցիալական ծառայություններ ո´չ պետական կառույցներից եւ ո´չ էլ այլ կազմակերպություններից եւ դատապարտված են մնալ մեկուսացված իրենց տներում: