Միգրացիա, ինտեգրում եւ թրաֆիքինգի կանխարգելում

Նպատակ՝ Հայաստանում հաստատել ու բարեփոխել միգրացիոն քաղաքականությունն ու փորձը: Միգրացիա ու վերաինտեգրում ռազմավարական ուղղության ընդհանուր նպատակն է հետևողական աշխատանքով նպաստել մի կողմից՝ միգրանտների իրազեկվածության բարձրացմանը, շահերի ու իրավունքների պաշտպանությանը, մյուս կողմից՝ անհատ միգրանտներին ինտեգրման կայուն աջակցություն տրամադրելուն: Մի դեպքում ազգային մակարդակում միգրացիային առնչվող քաղաքականությունը կա՛մ բացակայում է, կա՛մ լիարժեք չէ, մեկ այլ պարագայում միգրանտները պետք է պատշաճորեն տեղեկացված լինեն անվտանգ միգրացիայի հնարավորությունների մասին կամ բավականաչափ հմտություններ ու գիտելիք ունենան՝ հայրենիքում հաստատվելու համար: Այս նպատակով առաջին հերթին պետք է անցկացվեն միգրանտների շահերի պաշտպանության թիրախավորված գործողություններ: Երկրորդ՝ միգրանտների համար պետք է անցկացվեն իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Երրորդ՝ անհրաժեշտ է կիրառել վերադարձողների անհատական վերաինտեգրման պլանների պրակտիկան:

Առողջության առաջնային պահպանման կենտրոն

Առողջության առաջնային պահպանման կենտրոն Ծրագրի տեւողությունը` 01.01.2020 – 31.12.2022թթ. Շահառուների թիվը` 3.500 – 4000 Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ Նպատակը` Ծրագրի նպատակն է տրամադրել բարեխիղճ առաջնային ամբուլատոր բուժօգություն` Գյումրի քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր շահառուներին: Խնդիրները` Տրամադրել ուղղակի առաջնային օգնություն, սահմանափակ լաբորատոր հետազոտություններ և, առկայության դեպքում, անհրաժեշտ դեղորայք` ԱԱՊԿ-ում գրանցված հիվանդներին, որոնց թիվը կազմում է 3.500-4.000 մարդ` 2.500 ընտանիքներից: ընդլայնել ԱԱՊԿ-ի գործունեությունը` ներկայացնելով տնային պարբերական այցերի համակարգը` ոչ միայն միայնակ ծերերին,