Խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգում Հայաստանի հյուսիսային շրջանում

Նախապատմություն`
Ջրամատակարման ծրագրերի իրականացումը Հայկական Կարիտասի ռազմավարական ուղղություններից մեկն է եղել դեռ 1996 թվից: Խմելու ջրի բավարար ռեսուրսներ ունենալու պայմաններում էլ մինչ այսօր հազարավոր ընտանիքներ զուրկ են մաքուր և անհրաժեշտ քանակի ջուր ստանալու հնարավորությունից: Այս խնդրի հիմնական պատճառը քայքայված ջրագծերն են, որոնք կառուցվել են դեռ 1960-ական թվականներին և կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Քայքայված ջրագծերը մոտավորապես 50-60 տոկոս ջրային կորստի պատճառ են հանդիսանում և մարդիկ հնարավորություն չունեն լուծել բազմաթիվ առաջնային կարիքներ, որոնք կապված են խմելու ջրի հասանելիության հետ:
Մոտավորապես նույն վիճակն է նաև ոռոգման ցանցերում, միայն այն տարբերությամբ, որ ի տարբերություն խմելու ջրի, ոռոգման ջրի ռեսուրսները բավարար չեն, և արդյունքում մի շարք գյուղական վայրերի բնակիչներ զուրկ են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից: Այս հանգամանքը բացասական ազդեցություն է թողնում տնտեսությունների ֆինանսական մակարդակի վրա, քանի որ գյուղական բնակիչները այնքան արտադրանք չունեն շուկա հանելու և բնականաբար բավարար եկամուտներ չեն ստանում իրենց հողերից:
Ջրամատակարարման ծրագրերն իրականացնելիս ստեղծել ենք Համայնքային աշխատանքային խմբեր, որոնք ամբողջ իրականացման ընթացքում իրենց ակտիվ մասնակցությամբ ու նյութական ներդրմամբ նպաստել են ծրագրի հաջող ավարտին:Ներդրումները եղել են ֆինանսական,ֆիզիկական աշխատանքով, նյութերով ու աշխատանքային գործիքներով, մեխանիզմով ու տրանսպորտային միջոցներով: Ներդրման միջինը կազմել է 20-ից մինչև 33 տոկոս:

Նպատակը`
Ծրագրի նպատակն է բարելավել թիրախ համայնքների բնակիչների տնտեսական, սանիտարահիգիենիկ և սոցիալական պայմանները` զուգահեռաբար զարգացնելով տեղի համայնքների կարողությունները ջրային ռեսուրսների կառավարման գործում:
Համայնքներ
Բանդիվան
Բասեն
Գոգհովիտ

Խմելու ջրահամակարգի կառուցումը Բանդիվան գյուղում

Նպատակը `
Շիրակի մարզի Բանդիվան գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը:

Խնդիրդեր`
1. Կառուցել 1350 մետր երկարությամբ սինթետիկ խողովակ :
2. Ապահովել հասարակության ինտեգրումը ծրագրում:

1.Գործողություն
• Կատարել 1350 մետր փորման աշխատանքներ և փոխել վնասված մետաղական խողովակները:
• Պատրաստել փոսերը պլաստիկ խողովակները տեղադրելու համար:
• Տեղադրել 1350 մետր երկարությամբ և 110 մմ տրամագծով պլաստիկ խողովակներ:

2.Գործողություն
• Համայնքային Աշխատանքային Խումբ , որը պատասխանատու կլինի ծրագրի մի մասի և հետագա կայունության համար:
• Համայնքային Աշխատանքային Խումբ որոշում է համայնքի ներդրման ծավալը և տեսակը:
• Համայնքային Աշխատանքային Խումբը ընտրում է մասնագետների,ովքեր կարող են կատարել հատուկ առաջադրանքներ

Տեղանք` Շիրակի մարզ, գյուղ Բանդիվան
Իրականացման ժամանակահատվածը` 1 մայիսի 2013 – 31 օգոստոս 2013
Բյուջե` 5 000 եվրո
Գործընկեր` Կարիտաս Իտալիա
Ծրագրի ղեկավարԱրտաշես Մարգարյան /a.margaryan@cararm.am/

Խմելու ջրահամակարգի կառուցումը Բասեն գյուղում

Նպատակը`
Բարելավել Բասեն գյուղի 40 ընտանիքների սոցիալական պայմանները:

Խնդիրներ`
1.Տեղադրել 900 մետր երկարությամբ 50 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ և կառուցել 4 դիտահորեր:
2.Ապահովել հասարակության ինտեգրումը ծրագրում:

1. Գործողություն`
• Կատարել 900 մետր փորման աշխատանքներ:
• Տեղադրել 900 մետր երկարությամբ 50 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ:
• Կառուցել 4 բաժանարար դիտահորեր:
• Ստուգել և քլորացնել խողովակները, փակել փոսերը:

2.Գործողություն
• Համայնքային Աշխատանքային Խումբ , որը պատասխանատու կլինի ծրագրի մի մասի և հետագա կայունության համար:
• Համայնքային Աշխատանքային Խումբ որոշում է համայնքի ներդրման ծավալը և տեսակը:
• Համայնքային Աշխատանքային Խումբ ընտրում է մասնագետների,ովքեր կարող են կատարել հատուկ առաջադրանքներ:
• Կազմել ծրագրային համաձայնագիր`սահմանելով փոխադարձ դերեր եւ պարտականություններ, ներառելով բոլոր իրականացման բաղադրիչները:

Տեղանք` Շիրակի մարզ, գյուղ Բասեն
Իրականացման ժամանակահատվածը` 1 մայիսի 2013 – 31 օգոստոս 2013
Բյուջե` 5000 եվրո
Գործընկեր` Կարիտաս Իտալիա
Ծրագրի ղեկավարԱրտաշես Մարգարյան /a.margaryan@cararm.am/

Խմելու ջրահամակարգի կառուցումը Գողհովիտ գյուղում

Նպատակը`
Բարելավել Շիրակի մարզի, Գողհովիտ գյուղի 54 ընտանիքների սոցիալական և սանիթարա-հիգենիկ պայմանները` կառուցելով 50 մմ և 32 մմ տրամագիծ ունեցող սինթետիկ խողովակներ:

Խնդիրներ`
1.Տեղադրել 400, 600 մետր երկարությամբ և 50 մմ, 32 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ: Կառուցել 1 դիտահորեր:
2. Ապահովել հասարակության ինտեգրումը ծրագրում:

1.Գործողություն`
• Կատարել փորման աշխատանքներ:
• Տեղադրել 400 մետր երկարությամբ և 50 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ:
• Տեղադրել 600 մետր երկարությամբ և 32 մմ տրամագծով սինթետիկ խողովակներ: