Հասանելի գեղագիտական կրթություն Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 05.06.2022-31.07.2023 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ Շահառուների թիվը՝ 100 երեխա Թիրախ խումբ՝ 8-ից15 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 8-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։   Ծրագրի խնդիրներ՝ Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 8-ից 15 տարեկան երեխաների համար Ներառող միջավայրի ստեղծում Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում  

Հասանելի գեղագիտական կրթություն Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 27.06.2022-15.08.2022 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ Շահառուների թիվը՝ 100 երեխա Թիրախ խումբ՝ 10-ից15 տարեկան երեխաներ Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 10-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։ Ծրագրի խնդիրներ՝ Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 10-ից15 տարեկան երեխաների համար Ներառող միջավայրի ստեղծում Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում Ծրագրի գործողություններ՝ Պարի դասերի կազմակերպում Արտ-թերապիայի հանդիպումների կազմակերպում Մշակութային վայրերի այցելության կազմակերպում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի շրջանակներում սահմանամերձ համայնքներում կազմակերպվում են պարի դասեր,

Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում:

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի արդյունքները Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում: Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը: Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում Ծրագրի տևողությունը՝ 2019.01.02 – 2019.09.08 Շահառուների թիվը՝ 120 Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ Նախապատմություն  Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար,

«Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության խթանումը խոշորացված համայնքում»

«Քաղաքացիական մասնակցության եւ թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով» Ծրագրի տեւողությունը՝ 12 ամիս Իրականացման վայր՝ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրեր.  Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդագյուղ, Ցողամարգ, Փոքր Սարիար Նպատակ՝ ծրագրի նպատակն է խթանել մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման մեխանիզմների ներդրումը խոշորացված համայնքում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ապահովել շահագրգիռ կողմերի ավելի լայն մասնակցությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Խնդիրներ՝ Սարապատ խոշորացված համայնքում սոցիալական զարգացման խթանում քաղաքացիական մասնակցությունը մոբիլիզացնելու,