ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի

Ծրագիրը  «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։   Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝  նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը: Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:

Ածխածնային արտանետումների նվազեցում և աջակցություն Շիրակի և Լոռու մարզերի թվով 7 սոցիալական կենտրոններին

Ծրագրի տևողությունը` 01.11.2019- 31.12.2024 (երկարացված ժամկետով) Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի և Լոռու մարզեր   Ծրագրի թիրախ խմբերը Ծրագրի գլխավոր թիրախային խումբը Հայկական Կարիտասի ընթացիկ ծրագրերի շահառուներն են․ միայնակ տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով անձիք, ծանր իրավիճակներում հայտնված երեխաներ և դեռահասներ, չգազաֆիկացված համայնքների բնակիչներ: Ծրագրի նպատակը     Ծրագրիի նպատակն է կրճատել ածխածնային արտանետումները Շիրակի և Լոռու մարզերում՝ արևային էներգիայի կիրառման և էներգաարդյունավետությանն ուղղված համապարփակ միջոցառումների միջոցով:

Հասանելի գեղագիտական կրթություն Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 05.06.2022-31.07.2023 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ Շահառուների թիվը՝ 100 երեխա Թիրախ խումբ՝ 8-ից15 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 8-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։   Ծրագրի խնդիրներ՝ Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 8-ից 15 տարեկան երեխաների համար Ներառող միջավայրի ստեղծում Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում  

«ԱՐԱՄԱԶԴ․ սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման» ծրագիր

Ծրագրի տեւողություն` 2022-2025թ․ Գործընկերներ` Միջոլորտային համագործակցության ցանց, ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ, ՄԿՈՒ, ՄՍԾ ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ Վայր` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզեր   Նպատակը Նպաստել ՀՀ Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի), Շիրակի (Անի) մարզերի սահմանամերձ միավորված համայնքերի բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանը: Նկարագրությունը «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու ակտիվացմանն ուղղված ծրագիր է, որը իրականացվելու է 2022-2025թթ․-ի ընթացքում: Ծրագրի գործողությունները նպատակաուղղված են խթանելու տնտեսական և քաղաքացիական զարգացման գործընթացները, նպաստելու սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու բնակչության ներուժի հզորացմանը, տեղական առաջնորդների առաջխաղացմանը,

Խորհրդատվություն և աջակցություն աշխատանքային միգրանտներին.

Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում Ծրագրի տևողություն: 01.09.2021- 31.08.2024 Շահառուների քանակ: Ծրագրի շահառուներ են հանդիսանում ՀՀ քաղաքացիները, ովքեր աշխատանքի նպատակով գտնվում են ՌԴ-ում և առերեսվում են ինչ-ինչ խնդիրների կապված միգրացիոն ոլորտի հետ: Համայնքներում թրեյնինգների մասնակցած և խորհրդատվություն ստացածմիգրանտներ և  նրանց ընտանիքի անդամներ 4158 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների խորհրդատվություն և թրեյնինգներ 36 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների կողմից միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող խորհրդատվություն, /այդ թվում նաև հեռախոսային/, թրեյնինգներ 3000 Մեդիա-արշավների շահառուներ 24024 Համայնքներում ակտիվիստներ 500 Սոց.