Անհոգ մանկություն

Ծրագրի տեւողությունը` 1 տարի Շահառուների թիվը` 10 Վայրը` Գյումրի, Գավառ Նպատակը` Ծնելիության աճի նպաստում Նկարագրությունը` Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Մարտինյան հիմնադրամի հովանավորությամբ 10 ընտանիքների, որոնցից 5-ը Գյումրիից և 5-ը Գավառից, յուրաքանչյուր եռամսյակը մեկ տրամարդրելու է գումար՝ ընտանիքում 2024թ/ հունվարից հետո ծնված 3 և ավելի երեխայի համար, մինչև երեխայի 6 տարին լրանալը։   Գործընկերները` Մարտինյան բարեգործական հիմնադրամ Բյուջեն` 12000$ Ծրագրի ղեկավար` Հասմիկ Կարապետյան  

Փոքրիկ Բնապահպանները. Էկո ուսուցման կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.11.2023 – 30.04.2024 թթ․ Շահառուների թիվը` 250 երեխա, 200 երեխա համայնքից Վայրը` Վանաձոր   Նպատակը` Ստեղծել ինտեգրված բնապահպանական կրթական կենտրոն ՓԻ ցերեկային խնամքի կենտրոնի տարածքում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահմապանման ջատագովների զարգացմանը վաղ տարիքից: Նկարագրությունը` Ծրագիրը նպատակ ունի ստեղծել բնապահպանական կրթական կենտրոն ցերեկային խնամքի կենտրոնի տարածքում: Այս ուսումնական կենտրոնը կմշակի և կիրականացնի տարիքին համապատասխան կրթական ծրագրեր և նյութեր՝ երեխաների շրջանում բնապահպանական իրազեկությունը բարձրացնելու համար: Այն կներառի ինտերակտիվ նիստեր, սեմինարներ, էքսկուրսիաներ՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը և թափոնների կառավարմանը:

Ծրագրի անվանումը Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից

Ծրագրի տեւողությունը` 02.11.2023-31.12.2023 Շահառուների թիվը` 200 Վայրը` Գյումրի, Վանաձոր   Նպատակը` Ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որն ուղղված է Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցության բարձրացմանը: Այն միտված է բարելավել տարեցների սնուցումն ու խթանել միջսերնդային ու համայնքային համագործակցությունը։ Նկարագրությունը` Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից» ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցությունը: Ծրագիրը եզակի կերպով համատեղում է տարեցներին անհրաժեշտ սննդի փաթեթների ապահովումն ու սնուցման բարելավումը և սոցիալական ներառումը՝ խթանելով սերունդների միջեւ համագործակցությունը:

Արցախից տեղահանված, պատերազմից տուժած ազգաբնակչության դիմակայության բարձրացում և համայնքային ինտեգրում

Ծրագրի տեւողությունը` 2023թ․ Հոկտեմբերի 1 – 2024թ․  Հոկտեմբերի 1 Շահառուների թիվը` 100 – 120 տնային տնտեսություն Վայրը` Գորիս, Տեղ, Տաթև համայնքներ   Նպատակը` Դիմակայունության բարձրացում և համայնքային ինտեգրում Նկարագրությունը` Գյուղատնտեսական գործիքների տրամադրում,      ապաստարանների վերանորոգում,     փոքր դրամաշնորհների տրամադրում:   Գործընկերները` L’Oeuvre d’Orient, Christian Solidarity Fund Բյուջեն` 184․000 Եվրո Ծրագրի ղեկավար` Բենիկ Ղահրամանյան    

Վերականգնում հանուն հզորացման

Ծրագրի տևողություն՝ 20 ամիս, 01.11.2023-31.10.2025 Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ Անմիջական շահառուներ Արցախյան հակամարտության արդյունքում խոցելիություն ձեռք բերած ընտանիքներ, մասնավորապես՝ Արցախից տեղահանված ընտանիքներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով հաստատվել են Լոռու մարզի որևէ բնակավայրում, Լոռու մարզում բնակվող հակամարտությունից տուժած տեղացի ընտանիքներ (վիրավոր, զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող, գերությունից վերադարձած): Շահառուների թիվը՝ 130 ընտանիք/ 750 անձ   Ծրագրի նպատակը Աջակցել պատերազմից տուժած տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական ինքնապահովման վերականգնմանը։ Ծրագրի նկարագրություն Ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտասը» նախատեսում է հետևյալ գործողությունները՝ 1․ պատերազմից տուժած 120 ընտանիքների հետ իրականացնել սոցիալական աշխատանք և ուղղորդում գնահատված կարիքին համապատասխան։ 2․ նպաստել պատերազմից տուժած ընտանիքներին ինտեգրվելու հասարակություն։ 3․ պատերազմից տուժած 70 տնային տնտեսություններին տրամադրել արտադրական ակտիվներ և բիզնես միկրո գրանտեր կենսապայմանների ապահովման համար։ 4․հասարակությանը իրազեկել,