Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ (Արտաշատ)

Ծրագրի տեւողությունը  03.01.2025 – 31.12.2025 Շահառուների թիվը   60 Վայրը   ք. Արտաշատ   Նպատակը Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Նկարագրությունը Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով: Աջակցել շահառուներին  ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության, կենցաղային սպասարկման, սոցիալական խնամքի տրամադրման միջոցով։  

Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում

Ծրագրի տեւողությունը  01.10.2024-30.09.2025 Շահառուների թիվը 1820 ընտանիք, 9100 անձ Վայրը Շիրակ, Լոռի, Սյունիք, Երևան   Նպատակը Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և դիմակայունության բարձրացմանը, ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում: Նկարագրությունը Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից 1.բնակարանային պայմանների բարելավում, որն իր մեջ ներառում է. ա/ բնակարանի վարձի փոխհատուցում բ/ բնակարանի վերանորոգում, կահավորում: Հետտրավմատիկ հոգեբանական աջակցություն: 3.տնտեսական ինտեգրում, որն իր մեջ ներառում է. ա/ կարիերայի կողմնորոշման դասընթացներ,

Սբ Ծննդյան կախարդանք ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին և ծերերին

Ծրագրի տևողություն 2024 թվականի դեկտեմբերի 1 – 2025 թվականի փետրվարի 28 Շահառուների թիվ 1250   անձ, որոնցից 895-ը՝ 10 տարեկանից փոքր երեխաներ   և 355   ծերեր Տարածքներ  Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք մարզեր և Երևան Ծրագրի նպատակը տեղահանված երեխաներին և ծերերին Ծննդյան  տոնի ընթացքում ուրախություն պարգևել՝ նրանց նվերներ և քաղցրավենիք բաժանելով։   Ծրագրի աջակիցը  Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպություն (CSI) Ծրագրի բյուջե 25,000 եվրո / 10,825,083 դրամ Ծրագրի ղեկավար Վերգինե Գասպարյան  

«Աջակցություն և հզորացում Վարդենիս համայնքի տեղահանված ընտանիքներին և երեխաներին»

Ծրագրի տևողությունը: 2024թ. հոկտեմբեր – 2025թ. փետրվար Շահառուների թիվը: 150 ընտանիք / մոտ 600 անձ Վայրը: Վարդենիս խոշորացված համայնք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան   Նպատակը Բարելավել տեղահանված ընտանիքների և երեխաների կյանքի որակը՝ տրամադրելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ և հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց կայունությանը և ինտեգրմանը։ Նկարագրությունը Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Վարդենիս համայնքի 150 տեղահանված ընտանիքներին։ Տրամադրվելու են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ։ Միաժամանակ կիրականացվեն երեխաների համար հոգեսոցիալական աջակցության ծրագրեր սահմանամերձ համայնքներում։ Տեղահանված անձանց իրավական խնդիրները լուծելու նպատակով կտրամադրվի նաև իրավաբանական խորհրդատվություն։  

Մարդասիրական օգնություն Հայաստանում Հայկական Կարիտասի միջոցով

Ծրագրի տևողությունը` 01.09.2024-01.09.2025 Շահառուների թիվը՝ 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք տեղահանված Լեռնային Ղարաբաղից Ծրագրի իրականացման վայրը՝ ք. Արտաշատ (Արարատի մարզ)   Նպատակը Այս ծրագիրը նպաստում է Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիական անձանց տառապանքների մեղմացմանը և օգնում է տարբեր շահագրգիռ կողմերին թեթևացնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած բեռը: Այս ծրագիրը մարդասիրական ծրագիր է և նպաստում է հունգարա-հայկական հարաբերությունների բարելավմանը։ Այս ծրագիրը նպաստում է Հունգարիայի հեղինակության ապահովմանը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հայերի շրջանում:   Ծրագրի շահառուները Ծրագրի շահառուներն են 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք,