30May
Ծրագրի տեւողություն` 01.02.2023-30.06.2026
Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ
Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝ նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։
Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։
Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ,








