Տաք Ձմեռ երեխաների համար

setREVStartSize({c: 'rev_slider_37_1',rl:[1240,1024,778,480],el:[],gw:[600],gh:[600],type:'carousel',justify:'',layout:'fullwidth',mh:"0"});if (window.RS_MODULES!==undefined && window.RS_MODULES.modules!==undefined && window.RS_MODULES.modules["revslider371"]!==undefined) {window.RS_MODULES.modules["revslider371"].once = false;window.revapi37 = undefined;if (window.RS_MODULES.checkMinimal!==undefined) window.RS_MODULES.checkMinimal()} Տաք Ձմեռ երեխաների համար Ծրագրի տևողությունը՝ 01.10.2016 թ․- 31.01.2017թ․ Շահառուների թիվը՝ 519 Իրականացման վայրը՝ Գյումրի, Գավառ, Տաշիր եւ Վանաձոր Նպատակ՝ Գյումրիում, Տաշիրում, Վանաձորում եւ Գավառում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների ջեռուցման պայմանների բարելավում եւ ցրտից առաջացող հիվանդությունների կանխարգելում (519 երեխա, որոնք ապրում են 178 ընտանիքում): Գործունեություն՝ Գյումրի,

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ԺՊԻՏ

setREVStartSize({c: 'rev_slider_18_2',rl:[1240,1024,778,480],el:[],gw:[600],gh:[400],type:'carousel',justify:'',layout:'fullwidth',mh:"0"});if (window.RS_MODULES!==undefined && window.RS_MODULES.modules!==undefined && window.RS_MODULES.modules["revslider182"]!==undefined) {window.RS_MODULES.modules["revslider182"].once = false;window.revapi18 = undefined;if (window.RS_MODULES.checkMinimal!==undefined) window.RS_MODULES.checkMinimal()} Արհեստավորի ընտանիքում մեծացած Վարդուհին ծնվել է 1985թ.-ին: Ընտանիքում 2 երեխա են եղել՝ Վարդուհին ու քույրը: Երկու քույրիկներն էլ դպրոցը սովորել եւ ավարտել են գերազանցությամբ: Վարդուհին ընդունվել է Գյումրու ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժինը: 4 տարի սովորելուց հետո Վարդուհին աշխատանքի է անցնում Գյումրու թիվ 21 դպրոցում, իսկ մեկ տարի անց ամուսնանում է: 2007թ.-ին ծնվում են Վարդուհու զույգ երեխաները՝ Աննան եվ Թերեզան: Զույգերից մեկի՝ Թերեզայի մոտ առաջացել է թթվածնաքաղց: Մի քանի օր Թերեզային պահել են հատուկ պայմաններով: Չնայած դժվարություններին 3.5 տարի հետո ծնվում է Վարդուհու որդին:

Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ Ծրագրի տեւողությունը` 01.01.2017-31.12.2018թ.թ. Շահառուների թիվը` 110 Վայրը`Գյումրի, Շիրակի մարզ Վայրը` Տաշիր, Լոռու մարզ Նպատակը` Նպաստել Գյումրիում բնակվող 50 ծերերի հասարակական ինտեգրմանը` տրամադրելով մի շարք օժանդակ ծառայություններ, ինչպես նաև իրավական և սոցիալական խորհրդատվություն: Նկարագրություն` Ծրագիրն ունի տարբեր ուղղություններ` ինչպես հումանիտար, այնպես և նյութական օժանդակության տեսքով: Դրանց մեջ մտնում են սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստեղենի, անկողնային պարագաների տրամադրում, հանգստի կազմակերպում: Շահառուները օրական մեկ անգամ ստանում են ճաշ:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն

«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը: «Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում: «Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:

Նախադպրոցական կրթության եւ առողջության աջակցություն մանկապարտեզներում

Նախադպրոցական կրթության եւ առողջության աջակցություն մանկապարտեզներում Ծրագրի տեւողությունը`  01.04.2004 – 30.10.2019թ.թ. Շահառուների թիվը` 270 Վայրը` ք. Գյումրի, Մեծ Սեպասար եւ Ղազանչի գյուղեր Նպատակը` Նպաստել Գյումրու 2 մանկապարտեզների (Գյումրու  թ․5 «Ժպիտ» եւ թ․11 «Լիանա» մանկապարտեզներ) եւ Սեպասարի ու Ղազանչիի երեխաների նախադպրոցական կրթությանը: Նկարագրությունը` Ծրագիրն իրականացվում է Գյումրիի երկու, ինչպես նաեւ Սեպասար եւ Ղազանչի գյուղերի գործող մանկապարտեզներում՝ պաշտպանելով 270 երեխայի որակյալ սնունդ ստանալու իրավունքը եւ կազմակերպելով հետեւյալ միջոցառումները. Սննդի պատրաստման եւ պահեստավորման մշտադիտարկում Խոհանոցների եւ սննդի պահեստների բարելավման նպատակով անհրաժեշտ կահույքի եւ խոհանոցային պարագաների տրամադրում Երեխաների խնամք.