Հնարավոր սողանքների կանխարգելում Վահագնի համայնքում

Ծրագրի տեւողությունը` 01.09.2015 – 31.12.2015 թթ.

Շահառուների թիվը` 1178 (գյուղի բնակչություն)

Վայրը` Լոռու մարզ` գյուղ Վահագնի

Նպատակը` Ծրագրի նպատակն էր կանխարգելել հնարավոր սողանքները Վահագնի համայնքում` կառուցելով ջրահեռացման համակարգ:

Գործունեությունը` Վահագնի գյուղը կառուցվել է 19-րդ դարում` հաշվի չառնելով տեղանքի խոցելիությունը: Գյուղի լանդշաֆտը հիմնականում կավահողից է կազմված, որը գյուղը դարձնում է առավել խոցելի սողանքների հանդեպ: Բացի դրանից, գյուղը շրջապատված է սարերով եւ անտառներով եւ անձրեւաջրերը կամ ձյան հալոցքները հոսում են բլուրների վրայով` առաջացնելով ջրերի արագ հոսք, որը անկառավարելիորեն հոսում է գյուղի միջով:
Որպեսզի ջրերի հոսքը կառավարվի եւ սողանքների հանդեպ խոցելիությունը նվազեցվի` գյուղում ջրահեռացման համարկարգ է ներդրվել: Ընդհանուր առմամբ 610 մետր ջրանցք է կառուցվել – 240 մ 500 գ/մ երկաթյա խողովակներով եւ 370 մ 700 գ/մ երկաթյա խողովակներով (երկու մասի բաժանած): Նոր համակարգը միացվել է ընդհանուր ջրահեռացման համակարգին, որը թափվում է Փամբակ գետը: Տների դիմաց ջրանցքների վրա տեղադրվել է երկաթյա ցանցեր` ավելի հեշտ անցնելու եւ անվտանգության առումներով:

Գործընկերները` Կաթողիկե օգնության ծառայություններ(ԿՕԾ), Կարիտաս Իսպանիա, Լոռու մարզպետարան, Վահագնի համանքապետարան

Բյուջե` 24.500 €

Ծրագրի ղեկավար` Արմեն Մարտիրոսյան