Հրաշք, որ ծնվեց ցավից ու պայքարից․ Դավիթի պատմությունը

Կյանքի ամենամեծ հրաշքը հաճախ ծնվում է ցավի ու պայքարի միջից։ Ճիշտ այդպիսին է Կարինեի ու նրա որդու՝ Դավիթի պատմությունը, որը մայր ու որդի հյուսել են համատեղ՝ ցավով և միևնույն ժամանակ հպարտությամբ։ Կարինեն սկսում է ծննդատնից. «Դավիթը լույս աշխարհ եկավ կեսարյան հատումով՝ առողջ, աշխույժ, նորմալ քաշով ու հասակով»։ Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով, մինչև չորս ամսականում Դավիթի բարձր ջերմությունը։ «Երեք-չորս օր՝ 40 աստիճան էր։ Ձեռքերիս մեջ տարա հիվանդանոց, ասացին՝ շատ վատ է։ Հասկացրին, որ գրեթե անհույս է»։ Բայց հույս կար։ Եվ այդ օրվանից Կարինեն հավատում է, որ հույս միշտ կա,

Մեզ հետ, մեր կողքին

«Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները ոչ միայն ակտիվ մասնակցում են կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, այլ նաև իրենց գիտելիքներով, փորձով և ներաշխարհի փոփոխություններով կիսվում են այլ ուսանողների հետ: «Իմ հաջողված պատմությունը» խորագրի ներքո կներկայացնենք համագաղափարակիրների հույզերը և ապրումները՝ առ այն, թե ինչպես է ներառումը դարձել ապրելակերպ: Ստորև ներկայացնում ենք Մերիի հաջողված պատմությունը:   Հաջողության մասին պատմություններն ուժ ունեն ոգեշնչելու, դրդելու և մեզանից յուրաքանչյուրի մեջ լավագույնը բացահայտելու համար: Հաճախ ասում են, որ հաջողությունը հետքեր է թողնում, և դա, անշուշտ, ճիշտ է: Մեր կյանքում ունեցած հաջողություններից մենք կարող ենք վերցնել դժվարությամբ ձեռք բերված իմաստությունը և կիրառել:

Սննդի և հիգիենայի պարագաների գնանշման հարցման հրավեր

Հունվար 15, 2024թ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: 2024թ․ հունվարից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արձագանք բռնի տեղահանված ընտանիքներին Գեղարքունիքում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն։ Ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար հայտարարվում է պարենային խանութների ընտրության մրցույթ Վարդենիս,

Գնանշման հարցման հրավեր

Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման   Ամսաթիվ: Հոկտեմբեր 27, 2023 «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: Հայկական Կարիտասն իրականացնում է նաև վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։ Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում, Հայկական Կարիտասն այս փուլում հայտարարում է արևային ֆոտովոլտային համակարգերի գնանշման հարցում.