…սովորենք մենք էլ բարեգործություն անենք

Վոլոդյա, Ռիմա, Անժելա, Նազելի, Մարիամ, Միլենա, Արիաննա, Նվեր, Դավիթ, Էդվարդ՝ 6 աղջիկ, 4 տղա: Ավագը 19 տարեկան է, ամենափոքրը՝ 1 տարեկան 8 ամսական: Չնայած սոցիալական դժվարություններին ու խնդիրներն, Ախուրյանում բնակվող Կարապետյանները չեն դժգոհում՝ մի քանի ամսից էլ նրանց 11-րդ զավակն է ծնվելու: 39-ամյա մայրը փորձելով մեկ առ մեկ ներկայացնել երեխաներին՝ շտապում է հավաստիացնել, որ ինչքան էլ դժվար լինի, հոգ չէ՝ երեխան լավ է, իսկ շատ երեխաները՝ շատ ավելի: Երեխաներից միայն ավագն է չափահաս, որը հիմա ժամկետային ծառայության մեջ է: «Դժվար է, դժվարությունն ամեն ինչի մեջ կա: Ճիշտ է, հասկացող երեխաներ են՝ չեն պահանջում,

Դայան Ռիսոպոլոս

Դայան Ռիսոպոլոս «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Խորհրդի անդամ է: Դայանն ունի ավելի քան 18 տարվա փորձ հաղորդակցման ոլորտում՝ տարբեր ընկերություններում աշխատելով որպես հասարակական կապերի և գովազդային մենեջեր՝ մշակելով ու զարգացնելով հաղորդակցման արշավներ: Նա ղեկավարել է 28 ցանց ունեցող ընկերության քարոզարշավների հասարակական կապի և գովազդի բաժինը և պատասխանատու է եղել ԵՄ-ին հաղորդակցման զեկույցի: Նա նաև աշխատել է միջոցառումների կառավարման, լրատվամիջոցների հետ կապերի, ֆոնդահաթայթման և շահույթ չհետապնդող հասարակական ոլորտներում, ինչպիսիք են «Half Sky Sky» հիմնադրամը Չինաստանում և Save the Children- ը Իտալիայում: Չինաստանի ԶԼՄ-ների վերաբերյալ հետազոտական և խորհրդատվական ընկերության համար իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ: Դայանն աշխատել և ապրել է բազմաթիվ երկրներում (Իտալիա,

Առցանց համաժողով «Խթանելով ներառական կրթության կայացմանը»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Վրաստանը» և «Կարիտաս Գերմանիան» նախաձեռնել են «Խթանելով ներառական կրթության կայացմանը» առցանց համաժողովը «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով: Համաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 23-ին առցանց հարթակում: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում եւ Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը: Ուստի, համաժողովը հարթակ տրամադրեց ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային եւ տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար: Համաժողովին մասնակցեցին Կրթության գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության,

Կազմակերպական զարգացման համերաշխության համակարգ (ԿԶՀՀ)

Ծրագրի տեւողությունը՝ 2019 – ընթացիկ Շահառուների թիվը՝ Հայկական Կարիտասի ղեկավար եւ գործադիր մարմինը Վայրը՝ Հայկական Կարիտասի գլխամասային գլասենյակ Նպատակը՝ Բարելավել կազմակերպության կատարումը, բարձրացնել հաշվետվողականությունը եւ ներդրնել ռիսկերի կառավարման համակարգ։   Նկարագրությունը՝ 2016թ․ «Կարիտասի Զարգացման Ֆոնդ» ծրագրի շրջանաներում իրականացվեց Կազմակերպական արտաքին գնահատում, որի հիման վրա կազմվեց Կազմակերպության 5-ամյա Ռազմավարական Ծրագիրը՝ 2017-2021թթ․ համար։ Անձնակազմի կողմից վերհանված կառավարման խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով առաջարկվեց Ռազմավարական Ծրագրի թիվ 7 Ռազմավարական Ուղղությունը՝ «Կազմակերպական Զարգացում»։ 2018թ․ հունվարին Միջազգային Կարիտասի կողմից կատարվեց արտաքին գնահատում,