Անվտանգ վարքագիծ եւ սոցիալ-հոգեբանական վերականգնում արվեստաթերապիայի միջոցով

Անվտանգ վարքագիծ եւ սոցիալ-հոգեբանական վերականգնում արվեստաթերապիայի միջոցով Ծրագրի տեւողությունը` 01.01.2010 – 30.11.2017թ.թ. Շահառուների թիվը` 25 Վայրը` Վանաձոր, Լոռու մարզ Նպատակը` Նպաստել հաշմանդամություն ունեցող եւ տարբեր դժվար իրավիճակներում հայտնված Երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնմանը` համայնքային կենտրոնում համապատասխան ծառայությունների տրամադրման եւ պայմանների բարելավման միջոցով: Գործողությունները` Ծրագրում ներգրավված են մոտ 20 երեխաներ եւ նրանց ընտանիքների անդամները: Անցկացվում են տարբեր թերապիաներ, ինչպիսիք են հեքիաթի թերապիա, արվեստի եւ նկարչության թերապիա, եւ միջոցառումներ, որոնք նպաստում են հիշողության ուժեղացմանը:

ՀԿԿԿ/ Հայկական Կարիտասի Կամավորական Կորպուս

Պատմություն` Հայկական Կարիտասի (ՀԿ) կամավորը կազմակերպության առաքելության և գաղափարախոսության հիմնական կրողն է, քանզի կազմակերպության հիմնադրումից ի վեր կամավորները ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում: Տեսնելով միավորված կամավորների ներուժը՝ 2009 թվականից ի վեր Հայկական Կարիտասը ձեռնամուխ եղավ Հայկական Կարիտասի Երիտասարդական Խորհրդի (ՀԿԵԽ) ստեղծմանը, որը ներկայիս և պոտենցիալ կամավորներին կմիավորի ընդհանուր հետաքրքրություների և խնդիրների շուրջ: 2014թ-ից այն վերանվանվեց Հայկական Կարիտասի Կամավորական Կորպուս: Ներկայումս մոտավորապես 80 կամավոր ներգրավված է Հայկական Կարիտասի տարբեր ծրագրերում: Նրանք աշխատում են տարեցների, հաշմանդամ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների պատանիների հետ, ինչպես նաև կատարում են ադմինիստատիվ աշխատանք Հայկական Կարիտասի գրասենյակներում և կենտրոններում: Հայկական Կարիտասի կամավորները ունեն քաղաքացիական հստակ դիրքորոշում և ներկայացնում են քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածը:

Հանրային առողջապահություն

Հանրային առողջապահություն Ուղղությունը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման ծրագրերի միջոցով: Առողջության առաջնային պահպանման կենտրոն Առողջ մտածելակերպ` առողջ ընտանիք ՁԻԱՀ/ՄԻԱՎ կանխարգելում և աջակցություն  

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության վարչական խորհուրդ

Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյան – Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Սեբաստիո Հայոց Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Անձնական տվյալներ Ծննդյան տվյալներ: Ծնվել է 1968 թ. նոյեմբերի 16-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավազանի անուն: Դնկայե Ջորջ Միշելի: Կրթություն և աստվածաբանական պատրաստություն 1984 թ. – 16 տարեկան հասակում մեկնել է Լիբանան՝ շարունակելու բարձրագույն ուսումը Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության «Տիրամոր Վերափոխում» վանքում: 1987 թ. – Տեղափոխվել է Հռոմ՝ իմաստասիրության և աստվածաբանության ուսումները շարունակելու նպատակով։ 1990 թ.