Առցանց համաժողով «Խթանելով ներառական կրթության կայացմանը»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Վրաստանը» և «Կարիտաս Գերմանիան» նախաձեռնել են «Խթանելով ներառական կրթության կայացմանը» առցանց համաժողովը «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով: Համաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 23-ին առցանց հարթակում: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում եւ Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը: Ուստի, համաժողովը հարթակ տրամադրեց ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային եւ տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար: Համաժողովին մասնակցեցին Կրթության գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության,

Կազմակերպական զարգացման համերաշխության համակարգ (ԿԶՀՀ)

Ծրագրի տեւողությունը՝ 2019 – ընթացիկ Շահառուների թիվը՝ Հայկական Կարիտասի ղեկավար եւ գործադիր մարմինը Վայրը՝ Հայկական Կարիտասի գլխամասային գլասենյակ Նպատակը՝ Բարելավել կազմակերպության կատարումը, բարձրացնել հաշվետվողականությունը եւ ներդրնել ռիսկերի կառավարման համակարգ։   Նկարագրությունը՝ 2016թ․ «Կարիտասի Զարգացման Ֆոնդ» ծրագրի շրջանաներում իրականացվեց Կազմակերպական արտաքին գնահատում, որի հիման վրա կազմվեց Կազմակերպության 5-ամյա Ռազմավարական Ծրագիրը՝ 2017-2021թթ․ համար։ Անձնակազմի կողմից վերհանված կառավարման խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով առաջարկվեց Ռազմավարական Ծրագրի թիվ 7 Ռազմավարական Ուղղությունը՝ «Կազմակերպական Զարգացում»։ 2018թ․ հունվարին Միջազգային Կարիտասի կողմից կատարվեց արտաքին գնահատում,

«Սաբինե» փոքր խմբով տուն

«Սաբինե» փոքր խմբով տուն Ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար Ծրագրի տևողությունը՝01․12․2017-01․04․2021 Վայրը՝ Վանաձոր Շահառուների թիվը՝ 8-10 երեխաներ և նրանց ընտանիքներ Նպատակը՝ Նպաստել Լոռու մարզում խոշոր մանկատների ապաինստիտուցիոնալիզացման գործընթացին և ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայության համակարգի զարգացմանը Նկարագրություն՝ ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումների այս ժամանակահատվածում ծրագիրն առաջարկում է ընտանեկան տիպի այլընրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելն այն երեխաների համար, որոնք չունենալով ընտանիքում ապրելու հնարավորություն՝ հայտնվել են դժվարին կացության մեջ:

Ֆորարլբերգի անվան փողոց Գյումրիում

Մարտի 12-ին, 2013թ. Գյումրի քաղաքի ավագանին ի պատասխան Հայկական Կարիտաս ԲՀԿ –ի նամակի, 20 կողմ ձայնով ընդունեց «Անի» թաղամասի 15-րդ փողոցը Ֆորարլբերգի փողոց վերանվանելու որոշումը` հաշվի առնելով Ավստրիայի Ֆորարլբերգ շրջանի մեծ ներդրումը Գյումրու վերակառուցման գործում: Ավստրիայի համագործակցությունը Գյումրի քաղաքի հետ սկիզբ է առնում հետերկրաշարժյան ժամանակից, երբ ավստրիացիների կամավորական խմբերը ժամանեցին Գյումրի` իրենց հետ բերելով հումանիտար օգնություն: Ամենաակնառու համագործակցություններից էր Ավստրիական թաղամասի և հիվանդանոցի կառուցումը: Հայկական Կարիտասը Կարիտաս Ավստրիայի Ֆորալբերգի թեմի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական բազում ծրագրեր: Ամենամեծ նախագիծը դարձավ նոր հաշմանդամության խնամքի կենտրոնի կառուցումը Գյումրի քաղաքում:

Ապրիլ ամսվա կամավոր 2017թ.

Սույն թվականի Ապրիլ ամսվա կամավոր է ճանաչվել Արփինե Ավդալյանը։ «Իմ օրը սկսվում և վերջանում է Արեգակում, չեմ պատկերացնում իմ առօրյան այստեղից դուրս»: Արփինեն հանդիսանում է Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր՝ կենտրոնի հիմնադրումից ի վեր։ Սկսած 2008թ․ից նա ակտիվորեն մասնակցում է կենտրոնում իրականցվող աշխատանքներին։ «Կամավորական աշխատանք կատարելիս կարևոր է անշահախնդիր աշխատելու ունակությունը»,- ասում է Արփինեն։ Երկարատև կամավորական փորձը Արփինեի հավաստմամբ լի է եղել բազմաթիվ ձեռքբերումներով,- «Այստեղ ես սովորել եմ լինել անկեղծ իմ և շրջապատի նկատմամբ: Կամավորական տարիներն ինձ տվել են սրտացավություն դիմացինի հանդեպ, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ուժ,