«Սաբինե» փոքր խմբով տուն

«Սաբինե» փոքր խմբով տուն Ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար Ծրագրի տևողությունը՝01․12․2017-01․04․2021 Վայրը՝ Վանաձոր Շահառուների թիվը՝ 8-10 երեխաներ և նրանց ընտանիքներ Նպատակը՝ Նպաստել Լոռու մարզում խոշոր մանկատների ապաինստիտուցիոնալիզացման գործընթացին և ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայության համակարգի զարգացմանը Նկարագրություն՝ ՀՀ-ում սոցիալական ոլորտի բարեփոխումների այս ժամանակահատվածում ծրագիրն առաջարկում է ընտանեկան տիպի այլընրանքային խնամքի փոքր խմբով տան մոդելն այն երեխաների համար, որոնք չունենալով ընտանիքում ապրելու հնարավորություն՝ հայտնվել են դժվարին կացության մեջ:

Ֆորարլբերգի անվան փողոց Գյումրիում

Մարտի 12-ին, 2013թ. Գյումրի քաղաքի ավագանին ի պատասխան Հայկական Կարիտաս ԲՀԿ –ի նամակի, 20 կողմ ձայնով ընդունեց «Անի» թաղամասի 15-րդ փողոցը Ֆորարլբերգի փողոց վերանվանելու որոշումը` հաշվի առնելով Ավստրիայի Ֆորարլբերգ շրջանի մեծ ներդրումը Գյումրու վերակառուցման գործում: Ավստրիայի համագործակցությունը Գյումրի քաղաքի հետ սկիզբ է առնում հետերկրաշարժյան ժամանակից, երբ ավստրիացիների կամավորական խմբերը ժամանեցին Գյումրի` իրենց հետ բերելով հումանիտար օգնություն: Ամենաակնառու համագործակցություններից էր Ավստրիական թաղամասի և հիվանդանոցի կառուցումը: Հայկական Կարիտասը Կարիտաս Ավստրիայի Ֆորալբերգի թեմի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական բազում ծրագրեր: Ամենամեծ նախագիծը դարձավ նոր հաշմանդամության խնամքի կենտրոնի կառուցումը Գյումրի քաղաքում:

Ապրիլ ամսվա կամավոր 2017թ.

Սույն թվականի Ապրիլ ամսվա կամավոր է ճանաչվել Արփինե Ավդալյանը։ «Իմ օրը սկսվում և վերջանում է Արեգակում, չեմ պատկերացնում իմ առօրյան այստեղից դուրս»: Արփինեն հանդիսանում է Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի կամավոր՝ կենտրոնի հիմնադրումից ի վեր։ Սկսած 2008թ․ից նա ակտիվորեն մասնակցում է կենտրոնում իրականցվող աշխատանքներին։ «Կամավորական աշխատանք կատարելիս կարևոր է անշահախնդիր աշխատելու ունակությունը»,- ասում է Արփինեն։ Երկարատև կամավորական փորձը Արփինեի հավաստմամբ լի է եղել բազմաթիվ ձեռքբերումներով,- «Այստեղ ես սովորել եմ լինել անկեղծ իմ և շրջապատի նկատմամբ: Կամավորական տարիներն ինձ տվել են սրտացավություն դիմացինի հանդեպ, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ուժ,

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի 2017-2021թթ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2017-2021թթ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ»-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հիմնական նվաճումները (2014-2016թթ.) Հիմնական նվաճումները, որոնք հանգեցրել են Հայկական Կարիտասի երկարաժամկետ կայունությանը և ազդեցությանը, առնչվում են տարբեր ոլորտների և ձեռք են բերվել «Հայկական Կարիտաս»-ի աշխատանքներում համատեղ ջանքերի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ թե՛ տեղական ու թե՛ ազգային մակարդակներում: Առնվազն վերջին 3-5 տարիների ընթացքում «Հայկական Կարիտաս»-ն ընտրել ու ապացուցել է  իր մոտեցումների հաջողությունն ու արդյունավետությունը Կարիտասի համաշխարհային ցանցում:  Ռազմավարական վերջին պլանի իրագործման համապարփակ, բազմակողմանի մոտեցումը հնարավորություն է ընձեռել կազմակերպությանն աջակցելու ժողովրդի կյանքի ոչ միայն նյութական խնդիրներում (ծառայությունների մատուցում, օգնության տրամադրում, ծանր պայմանների մեղմացում), այլև նրանց վերաբերմունքի ու վարքի որոշակի փոփոխության (տեղեկատվության տրամադրում,

Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյան

Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը նախագահում է «Հայկական Կարիտաս»-ը 2011 թվականից: Բարձրագույն կրթությունը Տեր Ռաֆայել արք. Մինասյանը ստացել է Զմմառի Պատրիարքական Միաբանության ընծայարանում: Այնուհետեւ 1966թ. ուսումը շարունակել է նախ Հռոմի քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանում եւ սովորել քահանայապետական Գրիգորյան համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության վկայականներ, ապա Հռոմի Սալեզյան համալսարանում՝ մասնագիտանալով գործնական հոգեբանության մեջ: 1973թ. – ի հունիսի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Մինչեւ 1980 թ.-ը ստանձնել է Բեյրութի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ – Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցու հովվությունը: 1978թ. նշանակվել է Լիբանանի Հայ Կաթողիկէ եկեղեցական ատյանի քարտուղար, ապա՝ եկեղեցական դատավոր՝ մինչեւ 1989թ.-ը: