author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1237 entries.

Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին

Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին

Ծրագրի տեւողությունը` 01.03.2017- 30.09.2018թ.թ.

Շահառուների թիվը` 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից (Չեչնիա):

Թիրախ խումբ`  ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում եւ Երեւան քաղաքում գործող փախստականների հարցերով ինտեգրացիոն տարաբնույթ ծրագրերում փորձ ունեցող կառույցների ներկայացուցիչներ:

Վայրը` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա եւ Ռուսաստան (Չեչնիա)

Նպատակը՝
«Հաղթահարենք պատերազմի հետեւանքները միասին» ծրագրի նպատակն է աջակցել Ուկրաինայի քաղաքացիական հասարակությանը հակամարտությունների կարգավորման գործում, որոնք պայմանավորված են Արեւելյան Ուկրաինայում պատերազմական գործողություններով, ինչպես նաեւ ապահովել մեթոդական մասնագիտացում քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների շրջանում՝ օգտագործելով Արեւելյան Եվրոպայի հետպատերազմյան գոտիների հակամարտությունը կարգավորելու եւ երկխոսության հասնելու փորձառությունը:

Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ

Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ

Ծրագրի տեւողությունը` 01.02.2017 – 28.02.2019 թ.թ.

Թիրախ խումբը

  • Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող մոտ 200 դպրոցահասակ երեխաներ, ովքեր դուրս են մնացել կրթությունից
  • Շիրակի մարզի 12 դպրոցներ (6 գյուղական, 6 քաղաքային), մասնավորապես դպրոցի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը (350) եւ աշակերտները (3150)
  • Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները (մոտ 300)
  • Շիրակի մարզպետարանի կրթության բաժին

Վայրը` Շիրակի մարզ

Ընդհանուր նպատակը
Հաշմանդամություն ունեցող այն երեխաները, ովքեր դուրս են մնացել կրթությունից օգտվում են ներառական կրթության իրենց հիմնարար իրավունքից,

«Համայնքների կարիքների գնահատում» հետազոտություն

web 1 thumbՄարտի 14 տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնած «Համայնքների կարիքների գնահատում» հետազոտության պաշտոնական ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «ԼՈՌԵ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի կողմից: ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը ներկայացրեց «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարման» մեթոդաբանությունն ու գործիքները, որի օգնությամբ կատարվել է գյուղական …

Մարտի 14 տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնած «Համայնքների կարիքների գնահատում» հետազոտության պաշտոնական ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «ԼՈՌԵ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի կողմից: ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը ներկայացրեց «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարման» մեթոդաբանությունն ու գործիքները, որի օգնությամբ կատարվել է գյուղական 13 համայնքներում կարիքի գնահատումը: Հետազոտոությունն իրականացվել է Շիրակի մարզի 6 (Առափի, Ջաջուռ, Ջրափի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ, Շիրակ),