Մայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար: Բժիշկ Թոմ Քաթինան ծնվել է Նյու Յորքում եւ բժշկի դիպլոմը ստացել է Միացյալ Նահանգների Դյուկ համալսարանում:
1990թ.-ին բժիշկ Քաթինան միացավ Կաթողիկէ բժշկական առաքելության խորհրդին, որը, ի դեպ, եղել է «ՀայկականԿարիտաս»-ի առատաձեռն աջակիցը: Մինչ Սուդան մեկնելը, բժիշկ Թոմը եղել է զինվորական բժիշկ, ինչպես նաեւ աշխատել է Քենիայում, այդ թվում Նայրոբիի ետնախորշերում:

Գավառնում այսուհետ կգործի երիտասարդական կենտրոն: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Խաղաղության Կորպուսի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և Խաղաղության Կորպուսի կամավոր Քեյլբ Բերֆիլդինի ջանքերի շնորհիվ: Հենց վերջինիս նախաձեռնությամբ վերանորոգվեց և տեխնիկապես համալրվեց կենտրոնը, որն այսուհետ կծառայի ոչ միայն «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներին, այլ նաև համայնքի այլ երիտասարդներին: Կենտրոն հաճախող երեխաներն այսուհետ արդեն ծրագրի շնորհիվ կարող են դասընթացներ, հանդիպումներ անցկացնել հաճելի ու վերանորոգված սենյակում: Ծրագրի շրջանակներում ձեռքբերված տեխնիկայի շնորհիվ կենտրոնում կարող են անցկացվել համակարգչային դասեր, կամ ֆիլմի դիտումներ: Մայիսի 25-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացում: Բացմանը ուրախ էին ոչ միայն Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնի սաներն,