2019թ. ապրիլի 3-7-ը Հայական Կարիտաս ԲՀԿ-ն հյուրընկալեց «Մենք ենք փոփոխությունը» խորագիրը կրող փոխանակման ծրագրի Ավստրիացի մասնակիցներին: Ծրագիրն իրականացվել է Կարիտաս Ավստրայի մաս կազմող Երիտասարդ Կարիտասի նախաձեռնությամբ և Եվրամիության «էրասմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև Կարիտաս Ավստրիան և Հայկական Կարիտասը՝ իր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագրով: Այցի նպատակն էր հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ Հայաստանի, ինչպես նաև Հայկական Կարիտասի Վանաձորում գործող երկու ծրագրերի («Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոն և «Սաբինե» փոքր խմբով տուն) մասին: Այցելության ընթացքում Ավստրիացի երիտասարդներին միացան նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագրի շրջանակներում ստեղծված երիտասարդական ակումբի ակումբավարները: Հայաստանում եղած 5 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացան Հայկական Կարիտասին,
Հունիսի 10-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեցին՝ պարտավորություն ստանձնելով բազմակողմանիորեն համագործակցել մարզի համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ծրագրի ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը:
Մարզպետին ներկայացնելով այցի նպատակը Գ. Տարասյանը նշեց, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում: Կարևոր ծրագրերից մատնանշվեց Վանաձորում և Տաշիրում «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին,միգրացիային, տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն:
Ծրագրի տեւողությունը՝ 2019 – ընթացիկ
Շահառուների թիվը՝ Հայկական Կարիտասի ղեկավար եւ գործադիր մարմինը
Վայրը՝ Հայկական Կարիտասի գլխամասային գլասենյակ
Նպատակը՝ Բարելավել կազմակերպության կատարումը, բարձրացնել հաշվետվողականությունը եւ ներդրնել ռիսկերի կառավարման համակարգ։
Նկարագրությունը՝
- 2016թ․ «Կարիտասի Զարգացման Ֆոնդ» ծրագրի շրջանաներում իրականացվեց Կազմակերպական արտաքին գնահատում, որի հիման վրա կազմվեց Կազմակերպության 5-ամյա Ռազմավարական Ծրագիրը՝ 2017-2021թթ․ համար։
- Անձնակազմի կողմից վերհանված կառավարման խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով առաջարկվեց Ռազմավարական Ծրագրի թիվ 7 Ռազմավարական Ուղղությունը՝ «Կազմակերպական Զարգացում»։
- 2018թ․ հունվարին Միջազգային Կարիտասի կողմից կատարվեց արտաքին գնահատում,
Ծրագրի տեւողությունը՝ 36 ամիս, հուլիս 2018 – հունիս 2019
Շահառուների թիվը՝ 22.000 սիրիահայ փախստական և տեղացիներ
Վայրը՝ Երևան
Նախապատմությունը
Ընդհանուր նպատակը
Նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը` ուղղված Հայաստանում սիրիահայերի համար արժանապատիվ կյանքի ապահովմանը` լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով:
Խնդիրը
Բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալ-տնտեսական դիմակայունությունը և հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները:
Միջանկյալ արդյունքներն ու հիմնական գործողությունները
- Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում սիրիահայ և տեղացի առավել խոցելի բնակչության համար` ներառյալ համակողմանի տեղեկատվության,
Հունիսի 2-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և Wired International համայնքային առողջապահական-կրթական կազմակերպությունն ի դեմս գործադիր տնօրեն Գարի Սելնոյի կնքեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակներում Wired International-ը Հայաստանում իրականացնելու է համայնքային առողջապահական–կրթական ծրագրեր, որոնք կհամակարգվեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից: Համաձայն հուշագրի, «Հայկական Կարիտաս» -ը տարածելու է Wired International-ի կողմից ստեղծված առողջապահական մոդուլները, պարբերաբար թարմացնելու է ցանցը: Կարիտասը նաև համակարգելու է Հայաստանում առողջապահական-կրթական ծրագրեր իրականացնող ու Wired International-ի գործընկեր կառույցների աշխատանքը:
Ավելի ուշ, «Հայկական Կարիտաս»-ում տեղի ունեցավ գործընկեր կառույցների հանդիպում, որի ժամանակ Wired International–ի ներկայացուցիչ Սեբուհ Բաղդոյանը կարևորեց ակտիվ գործունեությունն ու կատարված աշխատանքների պարբերաբար ներկայացումը Wired International-ին:











