Սեպտեմբերի 8-ին ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոի և նրա տիկին Դայան Դել Մոնակոի բարձր հովանու ներքո անցկացվեց բարեգործական ընթրիք, որից գոյացած ողջ հասույթը փոխանցվեց Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան կենտրոն»-ներին՝ ծրագրի շարունակականության ապահովման նպատակով: Ընթրիքին ելույթ ունեցավ «Մալխաս բենդ»-ը:
Երեկոյին կայացավ նաև աճուրդ վաճառք, որին ներկայացված էին Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից տրամադրված գնդակներ և մարզաշապիկներ՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ: Աճուրդային հասույթը ևս փոխանցվեց «Փոքրիկ իշխան» կենտրոններին:
ՀՀ-ում Իտալիայի Դեսպան՝ Ն.Գ. Պրն. Վինչենցո Դել Մոնակոյի և նրա տիկնոջ՝ Դայան Դել Մոնակոյի բարձր հովանու ներքո, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն ու Պարենի համաշխարհային ծրագիրը կյանքի կոչեց «Էմիլի Արեգակ» և «Փոքրիկ իշխան» կենտրոնների հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների սաների երազանքը: Սեպտեմբերի 4-ին կենտրոնների սաները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ավանի ակադեմիայում, հանդիպեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանի, Գևորգ Ղազարյանի ու Կամո Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Հայ ֆուտբոլիստները ոչ միայն սիրով պատասխանեցին երեխաների հարցերին, այլ նաև նրանց հետ սեղանի թենիս ու սեղանի ֆուտբոլ խաղացին: Վերջում ֆուտբոլիստները խոստացան՝ հնարավորության դեպքում անպայման այցելել երեխաներին:
Սեպտեմբերի 5 սաներին հնարավորություն տրվեց ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին,
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» ՓԽՏ ծրագրում խնամող-դաստիարակի թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի, հետագայում երկարաձգման հնարավորությամբ
Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված աշխատանքներ, մասնավորապես՝
- կրթադաստիարակչական,
- երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի, գիշերային քնի կազմակերպում,
- տնայցեր,
- երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից:
Ամսաթիվ՝ 09.07.2019
1. Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի 19-ին տեղի ունեցավ Եվրոպական միության, «Կարիտաս Ավստրիա»-ի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Ֆինանսավորվելով Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և «Կարիտաս Ավստրիա»-ի կողմից՝ «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականցվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա։
Ծրագրի շրջանակներում 2018 սեպտեմբերի 14-ին Գյումրիում իր դռները բացեց տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը՝ օգնելու համար բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները, ստեղծել ներառական միջավայր, բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը: Այստեղ Գյումրիի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն նաև վայելելու համեղ հացի տեսականի,


















































