author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումներ

Ընդհանուր տեղեկատվություն

ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը hայկական նորաստեղծ կազմակերպություն է, որը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու նպատակով:

Տարեցների միջազգային օրը մեծ ուրախությամբ նշվեց Գյումրու «Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոն»-ում

Հոկտեմբերի 1-ը տոնվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:

«Հայկական Կարիտաս»-ը հավատում է, որ Հայաստանում տարեցներն արժանի են ապրելու արժանապատիվ կյանքով, պետության կողմից ստանալու անվճար բուժօգնություն, օգտվելու սոցիալական և մշակութային, ինչպես նաև տնային խնամքի համարժեք ծառայություններից:

Այսօր էլ, օրվա խորհրդով, կենտրոնի անձնակազմն ու կամավորներն արել էին ամեն ինչ, որպեսզի շահառուների համար օրն առանձնանար։ Միջոցառումը մեկնարկեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ողջույնով ու աղոթքով։ «Տեսնելով մեր տարեցների պոտենցյալը ևս մեկ անգամ վստահեցնում ենք,

Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս»-ի Լոռու մարզպետարանի միջև

Հոկտեմբերի 1-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստը նվիրված էր տարեցների միջազգային օրվան և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորում կատարված աշխատանքների 12 տարվա գործունեությանը:

Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի` ի դեմս տնօրեն Գագիկ Տարասյանի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի միջև` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի: Ըստ հուշագրի, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը հավաստիացնում է իր լիազորությունների սահմաններում աջակցել և համագործակցել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ` «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում:

Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում:

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ

Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում:

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի արդյունքները

  • Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում:
  • Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը:
  • Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ՝ 2 տարածքներում, Ամասիա (Ամասիայի մանկապարտեզի շենքի 1 սենյակ), Գտաշեն (Գտաշենի դպրոցի շենքի 1 սենյակ):

Փաթեթները կարող եք ձեռք բերել գրասենյակից/ Հ.Սարգսյան փ., նրբ.3,տ.8 ,հեռ. 0312-5-72-01

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ: