«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» ՓԽՏ ծրագրում խնամողի թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի, 2 տարի երկարաձգման հնարավորությամբ
Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված գործողություններ, մասնավորապես՝
- կրթադաստիարակչական աշխատանքներ,
- տնային գործերի կազմակերպման աշխատանքներ՝ խոհարարական, տան մաքրման , բակ-պարտեզի մաքրման,
- երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, գիշերային քնի, ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում,
- տնայցեր,
- երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- աշխատանքային փաստաթղթերի լրացում,

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է, որն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկվածությունը ընտանիքի խնդիրների և դրա վրա ազդող հասարակական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և այլ գործոնների վերաբերյալ: ՄԱԿ-ի կողմց այս տարվա թեման հռչակվել է «ընտանիքը և ներառական հասարակությունը»: