«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Հայկական Կարիտասի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարվում է փուռ և սրճարանի կահույքի պատրաստման մրցույթ:

1.1 Կարիտաս Ավստրիայի ներգրավվածությունը Հայաստանում և ծրագրի պատմության մեջ
Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝