Հոկտեմբերի 1-ը տոնվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:
«Հայկական Կարիտաս»-ը հավատում է, որ Հայաստանում տարեցներն արժանի են ապրելու արժանապատիվ կյանքով, պետության կողմից ստանալու անվճար բուժօգնություն, օգտվելու սոցիալական և մշակութային, ինչպես նաև տնային խնամքի համարժեք ծառայություններից:
Այսօր էլ, օրվա խորհրդով, կենտրոնի անձնակազմն ու կամավորներն արել էին ամեն ինչ, որպեսզի շահառուների համար օրն առանձնանար։ Միջոցառումը մեկնարկեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ողջույնով ու աղոթքով։ «Տեսնելով մեր տարեցների պոտենցյալը ևս մեկ անգամ վստահեցնում ենք,










































