Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ

Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում:

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի արդյունքները

  • Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում:
  • Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը:
  • Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:
  • Բարելավվում է համայնքահեն նախակրթարանի որակը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին համապատասխան:

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ

  • Համայնքի ներկայացուցիչների և բազմամասնագիտական թիմի համար դասընթացների կազմակերպում և վերապատրաստում:
  • Թերապևտիկ վերականգնողական ծառայությունների տրամադրում/ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, հոգեբանական ծառայություններ, արտ-թերապիա, երաժշտաթերապիա, պարային թերապիա, խոսքի թերապիա /
  • Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքների թիրախ ընտանիքների շրջանում սոցիալական աշխատանքի իրականացում:
  • Ծնողների համար իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացում:
  • Նախակրթարանի ուսուցիչների մասնակցության ապահովում կրթական գործընթացներին:
  • Մշտական մասնագիտական աջակցության տրամադրում ծրագրի խորհրդատուի/փորձագետների կողմից:
  • Նախակրթարանի/դպրոցի անձնակազմի համար դասընթացի անցկացում:
  • Դրական ծնողավարման վերաբերյալ դասընթացների անցկացում ծնողների համար:
  • Ամենօրյա ամբողջական ծառայությունների կազմակերպում և տրամադրում:
  • Օրական մեկ անգամ ճաշի տրամադրում
    -Հիգիենիկ պարագաների տրամադրում
  • Սոցիալական միջոցառումներ և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ, շահերի պաշտպանություն:
  • Կյանքի հմտությունների, կրթական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
  • Գործող նախակրթարանների, տեղական այլ հաստատությունների կարողությունների քարտեզագրում:
  • Թիրախ համայնքում գտնվող ծրագրային տարածքների վերանորոգում և հարմարեցում:
  • Ծրագրի մեկնարկի համար համապատասխան սարքավորումների և նյութերի տրամադրում:
  • Համայնքի անդամները մասնակցում են կլոր սեղան քննարկումներին:
  • Պոլիկլինիկայի աշխատակազմը մասնակցում է դեպքի քննարկմանը։
  • Շահագրգիռ կողմերի հետ համագործակցային խորհրադակցությունների կազմակերպում՝ նախակրթարանների օպտմիզացիայի վերաբերյալ նրանց տեսակետները դիտարկելու նպատակով:

Ծրագրի շահառուները՝

  • Ամասիա և Գտաշեն թիրախ համայնքների 60 երեխաներ /0-6 տարեկան/

Ծրագրի ֆինանսավորում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Ծրագրի բյուջեն՝ 104000$

Ծրագրի ղեկավար՝ Արևիկ Թումասյան
Համակարգող՝  Իննա Մաղաքյան