author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

Երեխա առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը

Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: Նոյեմբերի 20-ին Կարիտաս Հնդկաստանը կազմակերպեց Երեխա առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով՝ հրավիրելով Կարիտաս Կոնֆեդերացիայի երկրների երեխաներին ամբողջ աշխարհից: Գագաթնաժողովին մասնակցում էին գրեթե 100 երեխա առաջնորդներ, ՔՀԿ-ների, միջազգային ՀԿ-ների, Հնդկաստանի և այլ երկրների պետական կառուցների ներկայացուցիչներ:   Գագաթնաժողովին Հայկական Կարիտասը ներկայացրեց խոսնակ Տաթևիկ Ասատրյանը, ով նաև «Իմ իրավունքը:  Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում կազմված երիտասարդական ակումբի անդամ է: Տաթևիկը խոսեց Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների անունից և ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց առջև կանգնեցին երեխաները COVID 19 համաճարակի և Արցախում պատերազմի հետևանքով:

Իր ելույթում Տաթևիկը կոչ արեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր հասարակության ամենախոցելի խմբին՝ երեխաներին:

Հայտադիմումներ

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի և տեղացիների բիզնես նախաձեռնությունների աջակցությանը  Հայաստանի Հանրապետության տարածքում։

https://bit.ly/IRIS-BI-terms-and-conditions-arm

Ընտանեկան սոցիալական աշխատող

Ծրագիր՝    Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին

Տևողությունը`  Դեկտեմբեր 2020 – ապրիլ 2021 (երկարացման հնարավորությամբ)

Վայրը`  Գյումրի, ՀՀ

Աշխատանքի նկարագիրը՝

Ընդհանուր նպատակը` Սոցիալ-հոգեբանական հարցումների իրականացում, սոցիալական աջակցության տրամադրում կամ ուղղորդում, ընտանիքի դեպքի վարում:

Պարտականությունները՝

  • Աջակցել ծրագրերի իրականացմանը՝ ըստ ծրագրերի նպատակների ու խնդիրների
  • Կազմել ծրագրին և թիրախ խմբին համապատասխան սոցիալական հարցման ձև
  • Իրականացնել սոցիալ-հոգեբանական հարցումներ
  • Վարել ընտանիքների դեպքերը
  • Տեղյակ լինել ոլորտային և օրենսդրական փոփոխություններին

 Պահանջվող որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Գերազանց միջանձնային հաղորդակցության հմտություններ,

Արտակարգ օգնություն համավարակից տուժածներին

Ծրագրի տևողությունը՝ Հոկտեմբերի 1-2020- դեկտեմբեր 31-2020
Շահառուների թիվը՝ խոցելի 250 ընտանիք
Տարածք՝ Հայաստանի 4 մարզեր/կաթոլիկ 14 գյուղական համայնքեր

Ծրագրի նկարագրություն՝
Հայաստանում COVID-19- ի առաջին հաստատված դեպքերը հայտարարվեցին 2020 թ. մարտի սկզբին: 2020 թ. մարտի 16-ին Հայաստանը հայտարարեց արտակարգ դրություն՝ միջոցներ ձեռնարկելով COVID-19 բռնկման ժամանակ վարակի ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Գործողությունները ներառում էին դպրոցների և համալսարանների փակումը, արգելում՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, առևտուրը, հանրային միջոցառումները, որոնց ավելի քան 20 մարդ էր մասնակցում, երկրում տեղաշարժի սահմանափակումները, զննում և կարանտինային միջոցառումները և Հայաստան մուտքի սահմանափակում:

2020 թ.

Կարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում

Կարիտասի 25-ամյակը Վրաստանում և Հայաստանում

Գերապայծառ Հայրեր,

Հարգելի Նախագահներ Վրաստանի և Հայաստանի Կարիտասների,

Պատվարժան Հայրեր և Քույրեր,

Կարիտաս Վրաստանի և Հայաստանի գործընկերներ,

Կարիտաս Վրաստանի և Հայաստանի սիրելի ընկերներ,

Մենք տոնում ենք Վրաստանի և Հայաստանի Կարիտասի գործունեության 25 տարին: Կարիտաս Վրաստանը և Հայաստանը Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպություններ են,