author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1180 entries.

«Կրի՛ր դիմակ»-հանրային ակցի

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կամավորական կորպուսի նախաձեռնությամբ, Քովիդ-19 համավարակի կանխարգելման նպատակով, իրազեկման ակցիա իրականացվեց Գյումրիում: Ակցիան իրականացվեց Գյումրու «58» թաղամասում: Ակցիային միացել էին նաև «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրի կամավորները: Ակցիան անցավ «Կրի՛ր դիմակ»-կոչով:

Արշավի նպատակն էր հանրության ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսի ընթացքում անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանումը։

Կամավորները, դիմակներ բաժանելուն զուգահեռ, նաև հիշեցրել են սահմանված կանոների մասին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքեր:
«Այսօր մեր քաղաքացիներին բաժանելու ենք դիմակներ, կոչ ենք անելու կրել և ճիշտ կրել դիմակներ: Հույս ունեմ, որ արդյունավետ կլինի այս ակցիան»,- նշեցին կամավորները:

Մինչ մեծահասակները ստանում էին դիմակներ ու իրազեկման թերթոններ,

Առցանց համաժողով «Խթանելով ներառական կրթության կայացմանը»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Կարիտաս Վրաստանը» և «Կարիտաս Գերմանիան» նախաձեռնել են «Խթանելով ներառական կրթության կայացմանը» առցանց համաժողովը «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից՝ Կարիտաս Գերմանիայի միջոցով:
Համաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 23-ին առցանց հարթակում: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում եւ Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը: Ուստի, համաժողովը հարթակ տրամադրեց ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային եւ տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար:

Համաժողովին մասնակցեցին Կրթության գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության,

ՊՀԾ-ի և Հայկական Կարիտասի համագործակցությունը ` Հայաստանում խոցելի ընտանիքներին աջակցություն համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս»-ին Քովիդ-19 համավարակի պայմաններում։ Երկու գործակալությունները պարենային աջակցություն են տրամադրել Գյումրի, Արտաշատ և Վանաձոր քաղաքների «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնի, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառուներին։

Գյումրիում, Արտաշատում, և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են Կարիտասի սննդի զամբյուղների հետ միասին, որոնք Կարիտասը պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։ Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտաս»-ի հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրում սոցիալական աշխատողին ժամանակավոր փոխարինելու համար ծառայության պայմանագրով:

Վայրը՝ ք. Գյումրի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոն
Տևողությունը՝ 6 ամիս,
Աշատանքային ժամերը՝ 09։30-17։30
Աշխատանքի սկիզբը՝ 20.07.2020
Դիմելու վերջնաժամկետ՝ 12.07.2020

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության,

Բժշկական արտահագուստից մինչև սննդի փաթեթներ. Հայկական Կարիտասի քայլերը Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու ուղղությամբ

Մինչ բնակչությունը կարանտինի մեջ է և բժիշկները առաջնագծում պայքարում են համավարակի դեմ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր 25 ամյա գործունեությանը, շարունակում է նպաստել երկրում իրավիճակի մեղմացմանը՝ իր կոչմանը համահունչ գործողություններով։

Արտակարգ դրության առաջին իսկ օրերին, կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը՝ տարաբնույթ աջակցություն տրամադրելով համայնքներում։ Առաջին ու ամենակարևոր գործողությունը, Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում, 200 դիմավահան և 200 բժշկական արտահագուստի տրամադրումն էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին և շտապօգնության կայանին։

Սոցիալական ինքնամեկուսացման պայմաններում շատ ընտանիքներ հայտնվեցին դժվարին կացության մեջ։ «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանի 4 մարզում 1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրեց ինչպես իր շահառուներին՝ միայնակ և անժառանգ տարեցներ,