author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ

Ծրագրի տեւողություն` 01.02.2023-30.06.2026

Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ

Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝  նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։

Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։

Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ,

«ԱՐԱՄԱԶԴ․ սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման» ծրագիր

Ծրագրի տեւողություն` 2022-2025թ․

Գործընկերներ` Միջոլորտային համագործակցության ցանց, ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ, ՄԿՈՒ, ՄՍԾ ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ

Վայր` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզեր

 

Նպատակը Նպաստել ՀՀ Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի), Շիրակի (Անի) մարզերի սահմանամերձ միավորված համայնքերի բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանը:

Նկարագրությունը «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու ակտիվացմանն ուղղված ծրագիր է, որը իրականացվելու է 2022-2025թթ․-ի ընթացքում: Ծրագրի գործողությունները նպատակաուղղված են խթանելու տնտեսական և քաղաքացիական զարգացման գործընթացները, նպաստելու սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու բնակչության ներուժի հզորացմանը, տեղական առաջնորդների առաջխաղացմանը,

Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)

Ծրագրի տևողությունը՝ 01.12.2022-31.07.2026

Ծրագրի իրականացման վայր՝ ՀՀ Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզեր

Ծրագրի նպատակը՝ Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը:

 

Ծրագրի նկարագրություն՝ 2022թ.-ի դեկտեմբերից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը Հայկական Կարիտասի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագիրը:

Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգը ներկայումս հիմնականում հիմնված է պետական հաստատությունների պրոֆեսիոնալ արձագանքման ծառայությունների վրա: Նրանք հիմնականում հերթապահ հրշեջներ են և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) այլ վճարովի աշխատակիցներ:

CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026

 

Ծրագրի խնդիրներն են՝

  • Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
  • Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:

 

«Հայկական Կարիտաս»-ի երեխաների պաշտպանության եվ անվտանգության ապահովման քաղաքականություն

Երեխաների հետ աշխատող կամ որևէ կերպ առնչվող բոլոր մարմինների, կառույցների և ծառայությունների աշխատանքի հիմքում «երեխայի լավագույն շահի» սկզբունքի պահպանումը պետք է լինի։ Սա նշանակում է, որ կազմակերպության աշխատանքը պետք է կազմակերպվի ելնելով երեք հիմնական ենթասկզբունքից, որոնք են երեխայի պաշտպանությունը վտանգից կամ ցանկացած տեսակի ռիսկերից, երեխայի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև երեխայի զարգացման խթանումը։

Երեխայի պաշտպանությունը հանդես գալով որպես «երեխայի լավագույն շահի» սկզբունքի բաղադրիչներից մեկը, ամրագրված է նաև «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում։ Վերջինումս նշվում է, որ յուրաքանչյուր երեխա իր բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ և պաշտպանությամբ ապահովված լինելու իրավունք ունի։ Երեխայի բարեկեցության համատեքստում պաշտպան լինելու մասին խոսելիս պետք է նկատի ունենալ բոլոր տեսակի կանխամտածված և ոչ կանխամտածված վնասից պաշտպանության ապահովումը։

Ծառայությունում/ ցերեկային կենտրոնում աշխատանքային գործունեության ընթացքում երեխայի պաշտպանության ապահովման և պաշտպան լինելու իրավունքի իրացման տեսանկյունից նախընտրելի է կազմակերպության ներսում երեխաների հետ տարվող աշխատանքների,