Իրականացման ժամանակահատված 01.03.2026 – 28.02.2028
Իրականացման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր
Շահառուներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան մինչև ինը երեխա /միաժամանակ բնակվող/ և նրանց ընտանիքներ։
Ծրագրի նպատակը. Լոռու մարզում Սաբինե» փոքր խմբային տանը շուրջօրյա խնամք ստացող առանց ծնողական խնամքի մնացած մինչև ինը երեխաների համար ապահովված է անվտանգ և հոգատար ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքը։
Ծրագրի նկարագրություն Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն կենսաբանական կամ այլ ընտանիքներում ապրելու հնարավորություն:
Սաբինե» փոքր խմբային տանն ապահովվում և իրականացվում է.
- Ընտանեկան ջերմություն և կայունություն,
- Կենցաղային և ինքնախնամքի հմտություններ,
- Սոցիալ – հոգեբանական խորհրդատվություն,
- Լիարժեք ինտեգրում համայնքում,
- Կապ ընտանիքի հետ. խրախուսում և աջակցում կենսաբանական ընտանիքի հետ առողջ հարաբերությունների վերականգնմանը
- Սոցիալ – հոգեբանական խորհրդատվություն ընտանքիներին՝ բաժանման ռիսկերը նվազեցնելու, նրանց մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելելու երեխաների կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման նպատակով:
Ծրագրի շրջանակներում երեխաները բնակվում են «Սաբինե» փոքր խմբով տանն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից և քանի դեռ նրանաց համար չի գտնվել այլ լավագույն տարբերակ:
Ակնկալվող ազդեցությունը
Ընտանեկան միջավայրում մեծանալը բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը, ձևավորում է հուզական կայունություն, զարգացնում է սոցիալական և կենցաղային հմտություններ ու հիմք ստեղծում հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու համար:
Գործընկեր՝ Կարիտաս Ավստրիա /Ինսբրուք/
Բյուջե՝ € 140000
Ծրագրի ղեկավար՝ Սիմոնյան Թամարա








