author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1239 entries.

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթի հայտարարություն

 
“Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին” ծրագրի շրջանակներում

Աջակցվում է Կարիտաս Գերմանիայի կողմից

Աուդիտի նպատակն է պարզել, որ Գերմանիայի Կարիտասի (DCV) կողմից տրամադրված միջոցներն օգտագործվել են ծրագրի պայմանագրի և ազգային կանոնակարգերին համապատասխան, և ստուգել, թե արդյոք ծրագրի գործընկերոջ ֆինանսական համակարգերը արձագանքում են ընդհանուր ընդունված գործելաոճին:

 

Սույն մրցույթի հայտարարության մեջ պահանջվում է հետևյալ ծրագրի վերջնական ֆինանսական հաշվետվության աուդիտ.

  • Ծրագրի անվանում: “Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին”
  • Իրականացման վայրը: Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք և Արմավիրի մարզեր,

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ (ՊԻԼՈՏԱՅԻՆ) ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՃԱՄԲԱՐԱԿ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ (ՊԻԼՈՏԱՅԻՆ) ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի EcoSE՝ «Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ միավորված համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարվում է փորձարարական (պիլոտային) տեղամասերի ֆինանսավորման մրցույթ Ճամբարակ համայնքում, որին հրավիրված են մասնակցելու Ճամբարակ համայնքի ՔՀԿ, ՓՄՁ և ՍՁ ոլորտի ներկայացուցիչները։

 

1. Սոցիալական տնտեսության գաղափարը

Սոցիալական տնտեսությունը (այսուհետ՝ ՍՏ) սոցիալական խնդիրների լուծումը և սոցիալական շահը դնում է իր գործունեության հիմքում, և շահույթի մեծ մասը ներդնում է դրական սոցիալական փոփոխությունների ձեւավորման և սոցիալական մարտահրավերների լուծման նպատակով՝ ի շահ ձեռնարկության կամ տեղական համայնքի տնտեսական կայունության,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում վարորդի իր սեփական ավտոմեքենայով

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 01․06․2024-30․06․2025 (նախնական փորձաշրջանով)

Զբաղվածությունը՝  շաբաթական 20 ժամ

Ծրագրի անվանումը՝ «ReLiS. վերականգնում հանուն հզորացման»

 

Աշխատանքային պարտականություններ

  • Մատուցել վարորդական ծառայություններ սեփական մեքենայով;
  • Պահպանել երթևեկության և անվտանգության բոլոր կանոնները;
  • Հաճախակի այցելություններ կատարել Լոռու մարզի բնակավայրեր;
  • Ապահովել  համաձայնեցված ժամանակացույցը;
  • Ապահովել ծրագրի անձնակազմի, նյութերի և սարքավորումների ժամանակին և անվտանգ տեղափոխումը;
  • Ապահովել մեքենայի սարքին լինելը, լիցքավորել մեքենան և ապահովել ծագած խնդիրների լուծումը;

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բուժքույրական կրթության մասնագետի «Տնային խնամք» ծրագրում ներգրավելու համար։

Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է)

Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 31, 2024 թ․

 

Նկարագրություն

«Հայկական Կարիտաս»-ի «Տնային խնամք» ծրագիրը տրամադրում է համակողմանի խնամք և աջակցություն միայնակ տարեցներին: Որպես այս ծրագրի առանձին բաղադրիչ՝ նախատեսվում է մշակել բուժքույրական կրթության համար նախատեսված մոդուլներ՝ ապագա և պրակտիկ բուժքույրերի պատրաստման և տարեցների խնամքի ոլորտում նրանց հմտությունների բարելավման համար,

Թող որ յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավը ու ավելի երջանիկ դարձած:

Մայր Թերեզա

Ես կրկին կնայեմ աստղերին…

Բարև, ես Գ.-ն եմ։ Ութ տարեկան էի, երբ կորցրեցի հորս։ Մայրս ամուսնացավ։ Իմ մանկությունը վերջացավ։ Տխուր ու անսփոփ էին իմ օրերը։ Երկինքը մռայլվեց, արևն այլևս չէր ժպտում, ես չէի նայում աստղերին…

Հոգնել եմ հիշելուց, մոռանալ փորձելուց եմ հոգնել։ Սրտիս մեջ ծնվել էր ցավը ու չէր մեռնում։ Իմ հանդեպ իր ողջ ատելությամբ խորթ հայրս ցանկանում էր ջնջել իմ հիշողությունը՝ մոռացության տալ հորս։ Երդվյալ թշնամանքով ոչնչացրին հորս միակ հուշը՝ մի փոքրիկ նկար… Ես փախա տնից… Ես չէի հիշում,թե վերջին անգամ, երբ էի սրտանց ծիծաղել։ Հրաշք կատարվեց։ Ես հայտնվեցի «Սաբինե» փոքր տանը։ Իմ տունը չուներ այս տան տաքությունը,