author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1180 entries.

Թող որ յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավը ու ավելի երջանիկ դարձած:

Մայր Թերեզա

Ես կրկին կնայեմ աստղերին…

Բարև, ես Գ.-ն եմ։ Ութ տարեկան էի, երբ կորցրեցի հորս։ Մայրս ամուսնացավ։ Իմ մանկությունը վերջացավ։ Տխուր ու անսփոփ էին իմ օրերը։ Երկինքը մռայլվեց, արևն այլևս չէր ժպտում, ես չէի նայում աստղերին…

Հոգնել եմ հիշելուց, մոռանալ փորձելուց եմ հոգնել։ Սրտիս մեջ ծնվել էր ցավը ու չէր մեռնում։ Իմ հանդեպ իր ողջ ատելությամբ խորթ հայրս ցանկանում էր ջնջել իմ հիշողությունը՝ մոռացության տալ հորս։ Երդվյալ թշնամանքով ոչնչացրին հորս միակ հուշը՝ մի փոքրիկ նկար… Ես փախա տնից… Ես չէի հիշում,թե վերջին անգամ, երբ էի սրտանց ծիծաղել։ Հրաշք կատարվեց։ Ես հայտնվեցի «Սաբինե» փոքր տանը։ Իմ տունը չուներ այս տան տաքությունը,

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Վանաձոր 
Արտաշատ

«Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր

Ծրագրի տեւողությունը` 01.03.2024 – 28.02.2027թթ.

Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/

 

Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Սննդի և հիգիենայի պարագաների գնանշման հարցման հրավեր

Ապրիլ 15, 2024թ

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2024թ․ հունվարից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արձագանք բռնի տեղահանված ընտանիքներին Գեղարքունիքում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն։
  3. Ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար հայտարարվում է պարենային խանութի ընտրության մրցույթ Գավառ քաղաքում։ Ընտրված խանութից ընտանիքները ձեռք են բերելու սնունդ և հիգիենայի պարագաներ վաուչերային համակարգի միջոցով։

 

Նպաստել 3-ից 12 տարեկան հատուկ կարիքներով երեխաների սոցիալհոգեբանական վերականգնմանը և նրանց ընտանիքների հզորացմանը

Ծրագրի տևողությունը՝ 2024 թվականի մարտի 1 – 2024 թվականի սեպտեմբերի 1

Վայրը՝ Էմիլի Արեգակ կենտրոն

 

Ընդհանուր նպատակը. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարձրորակ ծառայություններ մատուցել, հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին հոգեբանական և սոցիալական աջակցություն ցուցաբերել և հայ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և ներուժի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել և իրազեկել:

 

Ծրագրի արդյունքներ.

Արդյունք 1- 60 հաշմանդամ երեխա ստանա թերապևտիկ ծառայություններ

 

Ծրագրի գործունեությունը

1.1 Թերապևտիկ ծառայություններ հաշմանդամ երեխաների համար

1.2 Ֆիզիոթերապիայի,

Սոցիալական աջակցություն կաթողիկե գյուղերի խոցելի ընտանիքներին և միայնակ մայրերին

Ծրագրի տևողությունը՝ 8 ամիս

Նպատակը. Այս առաջարկի ընդհանուր նպատակն է շտապ օգնություն տրամադրել կաթոլիկ ծխերի ամենախոցելի մարդկանց, միայնակ մայրերին և խոցելի ընտանիքներին:

 

Հատուկ նպատակներ

Ընդհանուր նպատակին հասնելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները՝

1.Վառելափայտի հրատապ տրամադրում այն ​​ընտանիքներին, ովքեր չունեն էլեկտրականությամբ կամ գազով ջեռուցում:

2.Աջակցել առավել անապահով ընտանիքներին (մոտ 100 շահառու)՝ վճարելով նրանց գազի կամ էլեկտրաէներգիայի վարձերը:

3.Անապահովընտանիքներինդեղորայքիտրամադրում։>
4.Շտապօգնությունհիմնականսննդի, հիգիենիկպարագաների, հագուստի, սպիտակեղենի՝ժամանակավորկացարաններում, կաթոլիկծխերումապրող 500 խոցելիմարդկանցեւմիայնակմայրերիհամար:

 

Շահառուներ

Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցները,