author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1356 entries.

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում սոց․խնամողի աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցխնամողի պարտականություններն են՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը;
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը;
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում;
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;

Հրավեր՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։

ՀՐԱՎԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։

 

Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակներում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։

Մասնակցելով նախագծին՝ հնարավորություն կունենաք ձեռք բերելու ձեռնարկատիրական բազային գիտելիքներ և հմտություններ,

Տեխնիկական առաջադրանք

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության՝ աղետների ռիսկերի կառավարման պլանի մշակման, վավերացման և իրագործման կարողությունների զարգացման համար տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն ընտրելու նպատակով

 

«Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագիր

 

Ծրագրի անվանումը Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում
Իրականացման վայրը Հայաստանի Հանրապետություն
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 13․07․2025թ․ 23։00
Սկզբի ամսաթիվը Հուլիս 2025թ․
Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր
Ծառայության մատուցման տևողությունը Հուլիս – սեպտեմբեր 2025թ․
Դիմումների համար նախատեսված էլեկտրոնային հասցեներ v.gasparyan@caritas.am;

Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2025-շարունակական

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր

Շահառուների թիվը՝ 150 երեխա

Թիրախ խումբ՝ 6-ից16 տարեկան երեխաներ

 

Ծրագրի Նպատակ՝

Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով

 

Ծրագրի խնդիրներ՝

  • Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար
  • Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար
  • Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում

 

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:

 

      Անվանում 08.07.2025 09.07.2025
Ժամանում 10:30
Նախաճաշ 9.00
Ճաշ 13:00 13։00
Սուրճի ընդմիջում 10:30 և 16:00 11։00 և 16:30
Ընթրիք 19:00