ՀՐԱՎԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։
Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակներում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
Մասնակցելով նախագծին՝ հնարավորություն կունենաք ձեռք բերելու ձեռնարկատիրական բազային գիտելիքներ և հմտություններ,








