Սա տաղանդավոր մի ընտանիքի պատմություն է, որի կենտրոնում Մերի Մարտիրոսյանն է՝ անասելի ուժեղ կամքով ու պայծառ լավատեսությամբ։ Ընտանիքում երեքն են՝ ապագա մագիստրոս, սոպրանո, 25-ամյա դուստրը՝ գեղեցկուհի Սիրանուշը, և 23-ամյա որդին՝ ապագա ծրագրավորող, կոմիքսների գրքի հեղինակ ու օտարալեզու գրքերի սիրահար Սամվելը, ով նույնիսկ հունարենից ու եբրայերենից է գլուխ հանում։ Երեքով շուրջ տասնյակից ավելի դիպլոմներ ունեն, մեծ մասը՝ կարմիր։ Սակայն այս հաջողակ ընտանիքի պատմությունը դժվարությամբ է գրվել։
Մերիի ավագ դուստրը՝ Սիրանուշը, կանխածին էր։ «Սկզբում ասացին՝ մահացած պտուղ է, հետո՝ կմահանա, հույս չկա։ Բայց ես հասկացա՝ կյանքի նշույլ կա ու կառչեցի հենց այդ նշույլից։ Դուրս գրեցին՝ այդպես էլ որևէ ախտորոշում չտալով,








