Կյանքի ամենամեծ հրաշքը հաճախ ծնվում է ցավի ու պայքարի միջից։ Ճիշտ այդպիսին է Կարինեի ու նրա որդու՝ Դավիթի պատմությունը, որը մայր ու որդի հյուսել են համատեղ՝ ցավով և միևնույն ժամանակ հպարտությամբ։
Կարինեն սկսում է ծննդատնից. «Դավիթը լույս աշխարհ եկավ կեսարյան հատումով՝ առողջ, աշխույժ, նորմալ քաշով ու հասակով»։
Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով, մինչև չորս ամսականում Դավիթի բարձր ջերմությունը։
«Երեք-չորս օր՝ 40 աստիճան էր։ Ձեռքերիս մեջ տարա հիվանդանոց, ասացին՝ շատ վատ է։ Հասկացրին, որ գրեթե անհույս է»։
Բայց հույս կար։ Եվ այդ օրվանից Կարինեն հավատում է, որ հույս միշտ կա,








