Ծրագիր՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)»
Հայկական Կարիտասը հայտարարում է փորձագետի ներգրավման մրցույթ՝ ուսումնական մոդուլի մշակման նպատակով՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագրի շրջանակում։
Սույն առաջադրանքի նպատակն է բարձրացնել գենդերային հավասարության և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման վերաբերյալ իրազեկվածությունը կամավոր առաջին արձագանքման ծառայություններում։
Դիմելու կարգ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2026 թ. ապրիլի 13-ը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 1-ի համաձայն)՝ նամակի վերնագրում նշելով՝«Expert for Developing a Training Module»։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել՝
- Գայանե Նորիկյանին՝ g.norikyan@caritas.am
- պատճենով (cc)՝ Էլիզաբեթ Հոուն՝ Elisabeth.Haun@caritas.tirol








