Տաք Ձմեռ երեխաների համար

Ծրագրի տեւողությունը` 1  տարի Շահառուների թիվը` 150 Վայրը`  Շիրակի մարզ   Նպատակը Բարելավել սոցիալապես անապահով 150 ընտանիքի կենսապայմանները Նկարագրությունը Ջեռուցման միջոցների բաշխումը բարձրացնում է սոցիալապես անապահով 150 ընտանիքի կենսամակարդակը; Վերապատրաստում, արտադրական ակտիվներ և դրամական միջոցների բաշխում՝ 20 ընտանիքի տնտեսական վիճակի բարելավման և կայունացման համար; Կրթաթոշակ 16-25 տարեկան 20 երեխայի՝ նրանց հետագա կյանքn ավելի անկախ և ինքնավստահ դարձնելու համար:   Գործընկերները ` CNEWA Բյուջեն` 40.000  ԱՄՆ դոլար Ծրագրի ղեկավար` Լիլիա Համբարձումյան  

«Իմ իրավունքը: Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագիր

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2023-28.02.2026 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ   Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, 5-ի և 10-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի:   Ծրագրիով նախատեսված արդյունքները հետևյալն են՝ Ա1- 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) խրախուսվել են իրացնելու իրենց իրավունքները և դառնալու իրենց դպրոցների ակտիվ անդամներ: Ա2- Կրթական հաստատությունների անձնակազմերը ստացել են աջակցություն և կարող են աշխատել տարբեր կարիքներ ունեցող երեխաների խմբերի հետ:

ՄԵԾԱՆԱԼ ԱՌՈՂՋ. հավասարակշռված սնուցում և զարգացման բարելավված հնարավորություններ երեխաների համար

Տևողություն` 01.02.2023-01.02.2026 Վայրը`  Շիրակի մարզ Ղազանչի, Սեպասար՝  մինչև  2023 թ․նոյեմբեր               Գյումրի Շահառուներ` 184 երեխաներ և նրանց ընտանիքները «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու թվով 3 մանկապարտեզներում՝  «Լիլիթ», «Երազանք» և «Մուշ» զարգացման կենտրոնում, իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական համայնքի ներգրավվածության խրախուսմանը:  Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում աջակցել նախադպրոցական տարիքի 184 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովմանը:

Արժանապատիվ կյանք տարեցներին-տնային խնամքի ծառայություններ և խոցելի խմբերի խնամքին ուղղված կամավորական աշխատանք

Ծրագրի տեւողությունը  2023թ. փետրվարի 1-ից 2026 թ.հունվարի 31-ը Շահառուների թիվը     խոցելի և սոցիալապես մեկուսացված 30 տարեց կին և տղամարդ Գավառ քաղաքից քրոնիկ հիվանդություններով տառապող 15 տարեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ -ի տնային խնամքի տարբեր ծրագրերից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5 ընտանիք «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի 40 աշխատակից 20 կամավոր 60 ուսանող՝ տարբեր ուսումնական հաստատություններից Վայրը  Գեղարքունիք/Գավառ Շիրակ/Գյումրի Լոռի/Վանաձոր Արարատ/Արտաշատ Նպատակը  Բարելավել բնակչության խոցելի խմբերի բարեկեցությունը՝ ինտեգրված տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով Նկարագրությունը      Տրամադրել խոցելի խմբերին տնային խնամքի ինտեգրված ծառայություններ (ներառյալ դեղորայք,

Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Ծրագրի տևողությունը` 01.07.2021 – շարունակական Շահառուների թիվը` 100 Վայրը`Գյումրի(Շիրակի մարզ)  եւ Տաշիր(Լոռու մարզ) Նպատակը` Նպաստել Գյումրու և Տաշիրի տարեցների կյանքի որակի բարելավմանը   Նկարագրություն` Ծրագրում ընդգրկված են 100 շահառու, ովքեր հիմնականում միայնակ են ապրում, ունեն ծերաբանական խնդիրներ, սոցիալականացման և շփման կարիք: Թիրախային համայնքներն են՝ Գյումրին (50 տարեց) և Տաշիրը (50 տարեց): Ծրագիրը տարեցներին տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ,