20Dec
Իրականացման ժամանակահատված 01.03.2026 – 28.02.2028
Իրականացման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր
Շահառուներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան մինչև ինը երեխա /միաժամանակ բնակվող/ և նրանց ընտանիքներ։
Ծրագրի նպատակը. Լոռու մարզում Սաբինե» փոքր խմբային տանը շուրջօրյա խնամք ստացող առանց ծնողական խնամքի մնացած մինչև ինը երեխաների համար ապահովված է անվտանգ և հոգատար ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքը։
Ծրագրի նկարագրություն Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն կենսաբանական կամ այլ ընտանիքներում ապրելու հնարավորություն:








