Վայրը` Գյումրի, Ղազանչի, Սեպասար (Շիրակի մարզ)

Տևողություն` 01.02.2023-01.02.2026

Շահառուներ` 168 երեխաներ և նրանց ընտանիքները

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու 2 մանկապարտեզներում՝ Գյումրու « Լիլիթ» և «Երազանք» ՀՈԱԿ-ում, Ղազանչի և Սեպասար գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական համայնքի ներգրավվածության խրախուսմանը: Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում աջակցել նախադպրոցական տարիքի 168 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովմանը:

 

Ծրագրի ավարտին`

  • 168 երեխա ստանում են հավասարակշռված բազմազան սնունդ և գործնական գիտելիքներ առողջ սննդի, մաքուր շրջական միջավայրի և անձնական անվտանգության մասին,
  • խոհանոցների և սննդի պահեստների ֆիզիկական պայմանների բարելավված են չորս մանկապարտեզներում,
  • 155 ծնողների համար ստեղծված են ծնողավարման գործնական ուսուցման հնարավորություններ (առողջ սնունդ և սնուցում, դրական ծնողավարություն, ապահով և աջակցող ընտանիքներ) նրանց երեխաների  նախադպրոցական կյանքին մասնակցության ակտիվացման նպատակով
  • մանկապարտեզների անձնակազմի(44 անդամ) կարողությունների հզորացում «Սնուցում և առողջ սնունդ» թեմաների շուրջ՝  դրանք երեխաների ուսումնական պարապմունքներում ներառվելու նպատակով,
  • մանկապարտեզների անձնակազմի (44 անդամ) կարողությունների հզորացում «Պաշտպանողական վարքագծեր» թեմայի շուրջ՝  երեխաների հետ անձնական անվտանգության ապահովման թեմաներով ճիշտ հաղորդակցման  նպատակով:

 

Ծրագրի գործընկեր` Կարիտաս Իննսբրուք

Ծրագրի բյուջեն` 105000 €

Ծրագրի ղեկավար` Թամարա Սիմոնյան